Էրդողանն ասել է, թե ինչից են կախված Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները
Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները, առայժմ դրական պատկեր չկա, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում, մենք նրանց բաց ասացինք. եթե դուք (Հայաստանը) դրական հուն ուղղեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները եւս կընթանան դրական ուղղությամբ։ Մենք Երեւանից դա ենք սպասում։ Առայժմ նման պատկեր չկա։ Ամեն բան կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ»,- ասել է լրագրողներին Էրդողանը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, Սամարղանդ թռչելուց առաջ։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց ամսաթվի հարցում որոշակիություն առայժմ չկա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը