Թեհրանը կշարունակի ջանքեր գործադրել՝ լուծելու Բաքվի և Երևանի միջև խնդիրները. Աբդոլլահիանը՝ Բայրամովին
Իրանի ԱԳ նախարարը մերժել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը, ինչը, ըստ նրա, ավելի կբարդացնի տարածաշրջանային իրավիճակը, գրում է Tasnim-ը:
Կիրակի կայացած հեռախոսազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իրանցի դիվանագետն ընդգծել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հավելելով. «Մենք կարծում ենք, որ օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է իրավիճակը, և մենք դեմ ենք նրանց ներկայությանը: Մենք դա համարում ենք տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության դեմ»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է Կովկասում վեճերի ճիշտ լուծմանը «3+3» ձևաչափով (Հայաստանի, Ադրբեջան, Վրաստանի - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով և միշտ կշարունակի ջանքեր գործադրել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները»,- հայտարարել է նա։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև հավելել է. «Մենք տարածաշրջանի անվտանգությունը դիտարկում ենք որպես փոխկապակցված խնդիր, իսկ Ադրբեջանի Հանրապետության անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն»։
Բայրամովը, իր հերթին, բարձր է գնահատել Թեհրանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերում։
Բայրամովը ևս դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը և ընդգծել տարածաշրջանային համագործակցության շարունակումը, այդ թվում՝ «3+3» հանդիպումների ձևաչափով, որպեսզի դա օգնի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգություն:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունները մտահոգություններ են ստեղծել տարածաշրջանում: Կովկասյան տարածաշրջանը զգայուն շրջան է ապրում: Մենք կարծում ենք, որ կովկասյան տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության հարգմանը որպես սկզբունք պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Մենք ուրախ ենք, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և առաջընթաց են ապրում: Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք հստակ հայտարարել ենք մեր անհանգստությունը տարածաշրջանում օտար ուժերի ներկայության պատճառ հանդիսացող ցանկացած գործողության վերաբերյալ», - ասել էր դիվանագետը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները