Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը Գարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարը IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում է Մասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ին Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները Շուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. Թրամփ Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով «Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթ Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործով Ֆինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներից Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով

Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը
Արցախ

«Քաշաթաղում ծնվել, մեծացել եմ, իմ հայրենիքն է, ինձ հարցնում եք, իմ տուն գնալո՞ւ եմ, թե՞ ոչ». Քաշաթաղի վարչական ղեկավար

Օգոստոսի 25-ից հետո, երբ Քաշաթաղի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները տեղահանվեցին իրենց բնակավայրերից և տեղափոխվեցին Արցախի ու Հայաստանի տարբեր բնակավայրեր, մինչև օրս կապ են պահում Քաշաթաղի վարչական ղեկավարի հետ։

168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի վարչական ղեկավար Մուշեղ Ալավերդյանը նաև ասաց, որ բնակիչների մի մասը շարունակում է տարբեր հարցերով ու խնդիրներով դիմել իրեն։

«Բնական է, ողջ բնակչության հետ հնարավոր չէ կապը պահել, բայց վարչակազմի աշխատակազմը գրեթե բոլորի հետ էլ կապը պահում է։ Հիմնականում այդ կապը պահում ենք համայնքապետերի միջոցով»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Հարցին՝ օգոստոսի 25-ից Քաշաթաղից դուրս եկած բնակիչներից բնակարանների սերտիֆիկատներ ստացողներ կա՞ն, տվյալ պահի դրությամբ ի՞նչ տեղեկություն ունեն, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց, որ ստույգ տվյալ չի կարող ասել, բայց կարծում է՝ ստացողներ կան։

 

«Մենք արձագանքում ենք այն դեպքերին, երբ, օրինակ, բնակիչը սերտիֆիկատ է ստացել և ինչ-որ խնդրի է բախվել, այդ ժամանակ ենք արձագանքում։ Եթե բնակիչը ստացել է սերտիֆիկատը և որևէ խնդիր չի առաջացել, հնարավոր է՝ մենք դրա մասին տեղեկատվություն չունենանք։ ՀՀ սոցապ նախարարությունը մեզ այդ առումով հաշվետվություն չի տալիս, միայն թվային տեսքով, ենթադրենք՝ 150 շահառու ստացել են։ Այսպես գիտենք, անվանական չգիտենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Քաշաթաղից տեղահանվածները զանգահարում են բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներով, որոնք չի կարող կոմպլեկտավորել ու տարբերակել։

«Սոցիալական աջակցության խնդիրներից սկսած՝ մինչև կենցաղային տարբեր խնդիրներով դիմում են, նույնիսկ այնպիսի խնդիրներով, որոնք այլ տեղերում չեն բարձրաձայնում, դիմում են մեզ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Քաշաթաղի դպրոցի անձնակազմին, որոնք վերջերս բողոքում էին, որ աշխատավարձերն ամբողջությամբ չեն ստանում, Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ խնդիրն արդեն լուծվել է, դիմել են պետնախարարին, ու խնդիրը լուծվել է՝ ամբողջական աշխատավարձերը կստանան։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ մի օր կրկին վերադառնալու են Քաշաթաղ, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց. «Հարցը հռետորական է, չեմ ուզում պատասխանել։ Ես Քաշաթաղում ծնվել ու մեծացել եմ, իմ հայրենիքն է, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Դուք ինձ հարցնում եք, ես իմ տուն գնալո՞ւ եմ, թե՞ ոչ»։