Իրանի հստակ, կոշտ հայտարարություններն առաջին հերթին ինքնապաշտպանական նպատակ ունեն. Տիգրան Աբրահամյան
Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ հայտարարությունների ձևով, բնականաբար պատահական չեն։
Ավելին, Արցախի օկուպացված տարածքները հարավում՝ Արաքս գետի մերձակա հատվածներում, Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների հետախուզական, ռազմական գերատեսչությունների հատուկ հետաքրքրության գոտի են։
Հայաստանի անվտանգային միջավայրի նկատմամբ Իրանի առանձնահատուկ ուշադրությունը, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ, կոշտ հայտարարություններն առաջին հերթին ինքնապաշտպանական նպատակ ունեն, որովհետև պոլիգոնի վերածվող Հայաստանը Իրանի համար նոր սպառնալիքի ուղղություն է դառնում։
Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որը ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտվի Իրանի հետ համադրվող շահերից, ավելին՝ հենց իշխանության ներսում մեծ հակազդեցություն կա Իրանի հետ հարաբերությունների խորացման ու նոր հնարավորությունների ստեղծման առումով։
Իրանն այս տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի աճող ազդեցության հիմնական զսպող կենտրոններից է, տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովման դերակատարներից և նրա ակտիվությունն առաջին հերթին պետք է դիտարկել այս տեսանկյունից»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները