ՀՀ ԱԱԾ-ն խուսափում է կալանավորել քրեական հանցանք կատարած ՔՊ-ականին․ Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
ՀՀ ԱԱԾ-ն խուսափում է կալանավորել քրեական օրենսգրքի 329 հոդվածով հանցանք կատարած ՔՊ-ականին․
2022-ի մայիսի վերջին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ԱԱԾ, ըստ որի՝ Ռուստամ Ավագյան անունով մի արարած մայիսի սկզբին հրապարակային կերպով սեռական բնույթի հայհոյանքներ ու ատելություն է հնչեցրել Արցախի հայերի, Արցախի պետական խորհրդանիշների և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց հասցեին։
Դա այն նույն սրիկան էր, որը հայտարարում էր, թե թող «մեր ու մանուկ թուրքի կողմից կոտորվեն, բայց Նիկոլը մնա վարչապետ»։
Փաստական ապացույցների հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Ռուստամ Ավագյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։
ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելուց հետո պարզվեց, որ նույն անձը 2020-ի նոյեմբերին կատարել է նույնատիպ հանցանք՝ կրկին ատելություն և հայհոյանք տարածելով Արցախի և այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հասցեին։ Նույն հոդվածով այդ անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես ամբաստանյալ, արդեն մոտ 2 տարի դատական գործընթաց է, և Ռուստամ Ավագյանը ազատության մեջ է չբացակայելու մասին ստորագրությամբ։ Datalex` գործ ԵԴ/0383/01/21 ։
Իրավական պրակտիկայով եթե նույն անձը նույն հոդվածով երկու անգամ նույնատիպ հանցանք է կատարում, ապա պարտադիր է կալանավորումը։ ՔՊ-ական Ռուստամ Ավագյանը, որը թեպետ հայտնի չէ քաղաքական գործընթացներում, բայց օգտագործվում է իշխանության կողմից ատելության կոչեր հնչեցնելու համար, փաստացի երկու անգամ ՀՀ ՔՕ 329 հոդվածով պատժվող հանցանք է կատարել։
Հարց՝ ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն շրջանցում օրենքի պահանջը և արդեն գրեթե 5 ամիս խուսափում կրկնակի հանցագործին կալանավորելուց։ Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն հովանավորում է քաղաքական կուսակցության անդամ հանցագործին։
Նշեմ, որ ՔՕ 329 հոդվածով նախատեսված հանցանքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար