Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները
«Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից:
Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise։
Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ:
Հարկ ենք համարում հատուկ կարևորել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի արագ արձագանքը, «Google» ընկերությանը հետ կապ հաստատելը և աշխատանքի հետևողականությունը։
Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող լուսանկարներում, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար