«Հավաստի Աղբյուրը» ներկայացրեց Արևմուտքի ու Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում. Անդրանիկ Թեւանյան
«Հավաստի Աղբյուրը» ներկայացրեց Արևմուտքի ու Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլ Փաշինյանը «Հավաստի Աղբյուրի» անունից ներկայացրել էր, թե ինչ պահանջներ է Հայաստանի առաջ դնում Ադրբեջանը և ինչ վատն է Ռուսաստանը, որը Ադրբեջանին լարում է Հայաստանի դեմ (Մակրոնն, ըստ ամենայնի, նույն «աղբյուրից» էր ջուր խմել՝ Ռուսաստանին համանման քննադատության ենթարկելուց առաջ)։
Փաշինյանը խոստացել էր, որ իր թերթում կներկայացնի նաև Արևմուտքի մոտեցումներն այս հարցում, սակայն մինչև հիմա դա չի անում։
Փաշինյանի փոխարեն Աստանայում դա արեց մեր թշնամի պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը։ Նա ներկայացրեց Փաշինյանի, ԵՄ–ի ու Ֆրանսիայի դիրքորոշումն Արցախի հարցում։
Եթե 1994–ից մինչև 2020–ը Ադրբեջանն էր միջազգային հանդիպումների ժամանակ լացում տարածքների ու փախստականների թեմայով, ապա հիմա դերերը փոխվել են։ Հայաստանը ներկայանում է վիզը ծուռ ու պարտված դեմքով։
Եվ ահա այդ վիզը ծուռ և պարտված Նիկոլի ներկայությամբ Ալիևը ԱՊՀ ղեկավարներին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Պրահայում՝ իր, Փաշինյանի, Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ (տե՛ս կից տեսանյութը)։
Ալիևն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Ասաց նաև, որ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հարցը կարգավորվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ և ինքը որևէ մեկի հետ չի քննարկելու Ադրբեջանի ներքին հարցը։
Եվ ամենակարևորը՝ Ալիևն ասաց, որ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքից իր տպավորությունն այն էր, որ Ղարաբաղի հարցով իր այս դիրքորոշումը որևէ մեկի կողմից տարընթերցման տեղիք չի տվել։ Ասել է թե՝ Փաշինյանը, Մակրոնը, Միշելը Ղարաբաղի հարցում տարընթերցում չեն ունեցել Ալիևի հետ։ Նիկոլ Փաշինյանն Աստանայում իր լուռ համաձայնությամբ հաստատեց Ալիևի ասածները, քանզի հակառակ դեպքում կարող էր ասել, որ Ալիևի տպավորությունները Պրահայից չեն համապատասխանում իրականությանը։
Փաստորեն, «Հավաստի Աղբյուրը» Ալիևի միջոցով հայ ժողովրդին ներկայացրեց իր ու Արևմուտքի տեսակետն Արցախի հարցում, այն է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ