Չավուշօղլուն Ֆրանսիայի թուրքերին կոչ է արել պայքարել հայկական սփյուռքի դեմ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է հայրենակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է հայկական սփյուռքին:
Նա արտասահմանում ապրող թուրքերին կոչ է արել ավելի կազմակերպված լինել, գրում է Anadolu գործակալությունը:
«Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, պետք է մի քիչ էլ ցույց տանք այս միասնությունը: Մենք ԱՄՆ-ում ստեղծեցինք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը շատ արդյունավետ աշխատանք սկսեց մեր երկրի դեմ հայկական սփյուռքի «զրպարտությունների» (չակերտները՝ Tert.am) դեմ: Մենք ամեն ինչ անելու ենք այս կազմակերպությունը Եվրոպայում ամրապնդելու համար: Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել Ֆրանսիայում քաղաքականության մեջ: Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, և այս հայկական սփյուռքի մի մասը «բարի նպատակներ չունի» (չակերտները՝ Tert.am). այն «դեմ է» (չակերտները՝ Tert.am) Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը «թշնամական վերաբերմունք» (չակերտները՝ Tert.am) ունի «լավ հարաբերությունների» (չակերտները՝ Tert.am) հաստատման դեմ: Մենք ակնկալում ենք, որ ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ», – ասել է Չավուշօղլուն:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները