Հունաստանի վարչապետը պատասխանել է ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի սպառնալիքներին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Հունաստանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունների հետ կապված"
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթում Միցոտակիսը Հունաստանի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունը համարել է Աթենքի կարմիր գծերը թուրքական ագրեսիայի դեմ։ Նա անդրադարձել է Անկարայի ռեվիզիոնիստական ծրագրին եւ տարածաշրջանում նրա ապակայունացնող դերին, ինչպես նաեւ կարեւորել Անկարայից բխող սադրիչ հռետորաբանությունը։
Միցոտակիսը հատուկ անդրադարձել է նաեւ հունական կղզիների վերաբերյալ Թուրքիայի անհիմն եւ անընդունելի մեղադրանքներին եւ դրանց ինքնիշխանության վերաբերյալ կասկածներին, ծովում եւ օդում խախտումներին, ինչպես նաեւ Հունաստանի դեմ համակարգված ապատեղեկատվության արշավին։ Նա նաեւ դատապարտել է բարձր մակարդակի շփումները դադարեցնելու Թուրքիայի միակողմանի որոշումը։
«Թվում է, թե Թուրքիայի ղեկավարությունը տարօրինակ մոլուցք ունի իմ երկրի նկատմամբ․․․Նրանք սպառնում են, որ Թուրքիան գիշերը կգա։ Սա ագրեսորի լեզու է»,-ասել է Միցոտակիսը։ «Ես կցանկանայի ուղղակիորեն դիմել թուրք ժողովրդին. Հունաստանը վտանգ չի ներկայացնում ձեր երկրի համար: Մենք ձեր թշնամիները չենք, մենք հարեւաններ ենք»,-ասել է նա։
«Գրեթե հիսուն տարի կիպրացիներն ապրել են բաժանված կղզում՝ անօրինական ներխուժման եւ ռազմական օկուպացիայի հետեւանքով»,-հավելել է նա։
Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի Թուրքիայի անօրինական գործողությունները։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները