Քանի դեռ իրենց պատիժը չեն ստացել՝ որդեկորույս ծնողին դուրս են շպրտելու Եռաբլուրից և շուտով էլ իր բնակարանից, քանի որ տունը տալու են թուրքին. Ալեն Ղեւոնդյան
Երբ 5000-ից ավել տղու սրանք մատաղ արեցին, քանի պատժի ու վրեժի քայլ եղավ` ԶՐՈ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Երբ ԱԺ ՔՊ աղբակույտի որոշ ներկայացուցիչներ ասում էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում են տեսնում, քանի պատժի ու վրեժի ակցիա եղավ` ԶՐՈ։
Երբ կարմիր բերտավոր աղբի ծնունդը միտինգի ժամանակ ծեծում էր ժողովրդին ու որդեկորույս զինվորի հորը ասում «լավ եմ անում, քեզ ծեծում եմ, զոհված զինվորի հերն ես, հենց դրա համար էլ ծեծում եմ, արա'» քանի պատժի և վրեժի գործողություն եղավ` ԶՐՈ։
Երբ որդեկորույս ծնողին Գլխավոր դատախազի, ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի պետերը արհամանքագույն վերաբերմունքի են արժանացնում, դրան ինչ պատիժ եղավ կամ վրեժ եղավ` ԶՐՈ
Էնպես որ, այո՛ էդպես է, քանի դեռ կարմիր բերետը, ոստիկանը, ԱԺ պատգամավորը, գլխավոր աղբի ծնունդ մորուքավորը իրենց փայ պատիժը հին բարի ու ՃԻՇՏ ձևերով չեն ստացել, որդեկորույս ծնողին դուրս են շպրտելու Եռաբլուրից և շուտով էլ իր բնակարանից, քանի որ էդ տունը տալու են թուրքին:
Իսկ դուք ստատուս եք գրում էդ մասին. ինչ ասեմ, լավ եք անում..., ես մոռացա, դուք այլևս շատ ու լիարժեք դեմոկրատ եք, իսկ Փելոսիից հետո էլ ավելի... դե ի՞նչ ասեմ ՍԴ դիմեք, կամ ՄԱԿ-ի քրեական դատարան....
Ու մի բան էլ. ես ուրիշներին կոչ չեմ անում, ու մեղադրում, ինչ ասում եմ, որ պիտի լիներ կամ պիտի լինի ես էլ մեջն եմ:
ՆԿԱՐՈՒՄ ԱՂԲԱԿՈՒՅՏ է...»,- գրել է Ղևոնդյանը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները