Իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը չեն ուզում լայնամասշտաբ էսկալացիա․ Ալիեւ
Սահմանին հրադադարի ռեժիմի պահպանումը խոսում է այն մասին, որ ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը չեն ուզում լայնամասշտաբ էսկալացիա։ Այս մասին Սամարղանդում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիային օպերատիվ արձագանքելու համար։ «Կցանկանայի իմ երախտագիտությւոնը հայտնել իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար։ Բախումները շարունակվել են ութ ժամ, եւ այն, որ դրանք դադարեցվել են, խոսում է այն մասին, որ ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը չեն ուզում լայնամասշտաբ էսկալացիա»,-ասել է Ալիեւը։
Ալիեւը նշել է, որ, ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են, եւ վերջին իրադարձությունները ուղեկցվեցին երկու կողմերից բազմաթիվ զոհերով, սակայն «հաջողվեց կայունացնել իրավիճակը»։
Ալիեւը ողջունել է Ռուսաստանի ջանքերը։ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը կատարում է Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ պայմանագրի դրույթները, եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Կովկասում իրավիճակը կայուն լինի»,-եզրափակել է Ալիեւը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները