Պատերազմի սանձազերծումից արդեն մոտ 32-33 ժամ է անցել, մեր զոհերի թիվը դեռ «ճշտվում է»․ չեն հրապարակվում անգամ նշված 49 զոհերի անունները. Ալվինա Աղաբաբյան
ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին։ Մի կողմից՝ դա հերքելն արդեն անիմաստ է. առնվազն սահմանին կպած բնակավայրերի բնակիչներն անզեն աչքով դա նկատում են, և էդ ինֆորմացիան՝ հաճախ խեղաթյուրված կամ չափազանցված, տարածվում է հասարակության շրջանում՝ կրկին խուճապային տրամադրություններ տարածելով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։
Պաշտոնական ինֆորմացիայի սղության, դրա հանդեպ տոտալ անվստահության պայմաններում մարդիկ ստիպված տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ են փնտրում, կարդում և տարածում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող լուրեր։ Ստեղծված ինֆորմացիոն վակուումի պատճառով ամենից հաճախ մարդիկ հենց ադրբեջանական մեդիահարթակներում են տեղեկատվություն փնտրում, որն ամբողջովին ողողված է քարոզչությամբ և նվազագույնը՝ նպատակադրված է խուճապ և բարոյալքում տարածելու մեր հասարակության և զինված ուժերի շարքերում։
Այս նույն պատկերը կար նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Այն տպավորություն է, որ մեր հասարակությունը մտածված ուղղորդվում է դեպի թշնամու քարոզչադաշտ։
Փաստացի տեղեկատվության բացակայության, չճշտված լուրերի պատճառով արդեն մեկ ինքնասպանության դեպք ունենք։
Պատերազմի սանձազերծումից արդեն մոտ 32-33 ժամ է անցել, մեր զոհերի թիվը դեռ "ճշտվում է", չեն հրապարակվում անգամ նշված 49 զոհերի անունները։ Մինչդեռ ողջ հասարակությունը դեռ երեկվանից խոսում է մոտ երկու հարյուր զոհերի մասին։
ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին։ Մի կողմից՝ դա հերքելն արդեն անիմաստ է. առնվազն սահմանին կպած բնակավայրերի բնակիչներն անզեն աչքով դա նկատում են, և էդ ինֆորմացիան՝ հաճախ խեղաթյուրված կամ չափազանցված, տարածվում է հասարակության շրջանում՝ կրկին խուճապային տրամադրություններ տարածելով։
Բայց մյուս կողմից՝ բնագծի փոփոխության, դիրքային ու տարածքային կորուստների մասին և զոհերի իրական թվի մասին լռելը մարդկանց մի ստվար հատվածի մոտ ռեալ պատերազմի փոխարեն ստեղծում է "թեթև ընդհարման" տպավորություն, ինչը բողոքի կամ ընդվզման ալիք բարձրացնել չի կարող։ Հիմնականում դրանով էլ պայմանավորված՝ հենց միայն Երևանի բնակիչներից շատ շատերը, պատերազմին անհաղորդ և անտարբեր, շարունակում են իրենց առօրյան, ասես ոչինչ չկա, անհանգստանալու կարիք չկա, այո, զոհեր կան, ու որպեսզի դրանք էլ չլինենք, "դե ինչ-որ թուղթ է, բան է, որ ստորագրեն, մի երկու բան է, որ տան, հանգիստ կապրենք"։
Բայց դե Արցախի "տալը" ցույց տվեց, որ հանգիստ ապրել էլ չի լինելու...


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները