Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Արցախ

«Ես իմ ձեռքով այրեցի Տանձուտի իմ դրախտավայրը»․ Շամո Մուսայելյան

Սեպտեմբերի 8-ը 44-օրյա պատերազմի հերոս, Քաշաթաղից տեղահանված Շամո Մուսայելյանի ծննդյան օրն է։

2020 թվականից հետո Շամոն այլևս չի նշում ծնունդը։ «Ի՞նչ ծնունդ, ինչ բան, մեր տանն այլևս տոն չկա։ Մեր տանը հիմա մի բան կա՝ վրեժ ու վերջ»,-ասում է նա։

Պատերազմը խլել է Շամոյի եղբոր ու ընկերների կյանքը, խլել է նրա հայրենի հողը, տունն ու երազանքները։ Հիմա ապրում է մի նպատակով՝ հետ բերել գոնե այն, ինչ հնարավոր է ու վրեժ լուծել թանկ արյան համար։

Շամոյի դրախտը Քաշաթաղում

Շամոն ծնվել է Չարենցավանում՝ 1978 թվականին։ Հայրն Արցախյան ազատամարտի ակտիվ մասակիցներից էր։ Ինքն ու եղբայրները ցրտի ու մթի տարիներին հոր շնորհիվ մեծանում էին հայրենասիրության ոգով։

«1994 թվականին, երբ զինադադար կոչվածը եղավ, և հայրս Արցախից վերադարձավ, լսում էինք հորս պատմություններն Արցախի, ազատագրված տարածքների մասին։ Հասկացա, որ խնդիր էր դրված վերաբնակեցնել ու ծաղկեցնել Քաշաթաղը։ Հայրս Չարենցավանում համախմբան և Քաշաթաղում վերաբնակվելու կոչ արեց։ Հենց ինքն էլ առաջիններից էր, որ գնաց, տուն վերցրեց Տանձուտ գյուղում»։

Մինչ ընտանիքը կմիանար հորը (նախ տղամարդիկ էին գնում, որոշ ժամանակ անց՝ կանայք ու երեխաները), 15-ամյա Շամոն, առանց տնեցիներին զգուշացնելու, վեր է կենում ու ճամփա ընկնում հոր մոտ՝ Տանձուտ։ Ճիշտ է՝ ծնողները մի լավ կշտամբում են որդուն այդ արարքի համար, բայց այդ օրվանից Շամոն սիրահարվում է Քաշաթաղին ու որոշում, որ այլևս այստեղից չի հեռանալու։

«Երբ ես գնացի գյուղ, այնտեղ ընդամենը 16 տղամարդ կար։ Սեպտեմբեր ամսին մեր ուժերով վերակառուցեցինք դպրոցը։ Կողքի գյուղերից էլ սկսեցին գալ մեր դպրոց, արդեն մոտ 50 աշակերտ կար։ Այդ տարի ընդամենը 7 տասներորդ դասարանցի էինք։ Կամաց-կամաց գյուղը սկսեց վերաբնակեցվել ու ծաղկել։ Հայրս՝ Մուսայելյան Բորիկը, գյուղի համայնքապետն էր։ 13 տարի, մինչև թոշակի գնալը գյուղը կառավարեց»։

1996-ին թվականին Շամոն զորակոչվում է բանակ, փայլուն ծառայում ու վերադառնում գյուղ, աշխատանքի է ընդունվում դպրոցում՝ որպես զինղեկ։ 1999-ին ամուսնանում է, առանձին տուն վերցնում և ինչպես ինքն է ասում, սկսում է կառուցել իր փոքրիկ դրախտը։ 3 երեխա է ունենում՝ մի տղա, երկու աղջիկ։

Շամոն, հայրն ու եղբայրները նաև գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում։ 26 տարվա ընթացքում ստեղծել էին իրենց անասնաֆերման՝ մոտ 70 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններով։ Փոքր գյուղի համար դա մեծ ձեռքբերում էր։

«Շատ առաջարկներ կային, որ թողնեմ գյուղը, գնամ քաղաք։ Ասում էին՝ դու քաղաքի տղա ես, ո՞նց ես ընտրել գյուղի կյանքը։ Բայց այդ կյանքն ինձ դուր էր գալիս։ Ես վայելում էի լիարժեք ազատություն, ամեն ինչ իմ ուժերով, իմ ընտանիքի հալալ քրտիքով էի ստեղծում, ու դա ինձ համար աննկարագրելի երջանկություն էր»։

Պատերազմի նախերգանքն ու մեծ աղետը

2016 թվականի քառօրյան սկսվելուն պես Շամոն՝ որպես ակտիվիստ և որպես դպրոցի զինղեկ, կամավորական ջոկատ է ստեղծում և մեկնում առաջնագիծ՝ ղեկավարելով ջոկատը։

Ասում է՝ քառօրյա պատերազմով թշնամին ուզում էր ստուգել մեր զգոնությունը և հասկանալ մեր թույլ կողմերը։

«Այդ պատերազմում նա օգտագործեց նաև իր անօդաչուները։ Հիշում եմ՝ ունեինք գեներալներ, որ ծաղրում էին անօդաչուները, լուրջ չէին վերաբերում, բայց դա մեծ սխալ էր։ Քառօրյայի ժամանակ թշնամին հասկացավ, որ մեր բանակը մարտունակ է, չի կարողանում ճեղքել մեր պաշտպանությունը։ Բայց նաև հասկացավ, որ անօդաչուները կարևոր դեր ունեն ու հետագայում զարգացրեց և իր բանակը համալրեց անօդաչուներով»։

2020 թ․ սեպտեմբերի 27։ Առավոտյան ժամը 6-ն էր։ Շամոն համացանցից է տեղեկանում, որ պատերազմ է սկսվել։ Որդին այդ ժամանակ Ջրականում էր ծառայում և դիրքերում էր։ Արագ զանգում է, բայց արդեն կապ չկար։ Զանգում է ծանոթ հրամանատարներին։ Նրանց հետ էլ կապվել չի հաջողվում։ Ժամը 10։30-ի կողմերը գյուղի վրա անօդաչու է գալիս, որը Գորիսից խփում են։ Հասկանում է, որ ամեն ինչ լուրջ է։

Ծառայակից ընկերներով շտապ հավաքվում են, նորից ջոկատ կազմում, տղաների կողմից Շամոն նշանակվում է հրամանատար ու մեկնում են առաջնագիծ։

«Միջնեկ եղբայրս՝ Հայկն էլ միացավ մեզ, գնացինք, միացանք Հայոց բանակի մեր քաջերին»։

Մինչև հոկտեմբերի 2-ը Շամոն որդուց լուր չուներ։ Բայց երբ իմանում է, որ որդին ողջ է, ասես երկրորդ շնչառություն ստացած շարունակում է մարտը։ Ավելի ուշ նրանց ջոկատը համալրվում է բանակի զինծառայողներով։ Ասում է՝ 18-20 տարեկան տղաները ռազմի դաշտում հրաշքեր էին գործում։

«Մենք Արա լեռան վրա էինք, շատ հարմար դիրքում։ Ամեն տեսակի զենք-զինամթերք, տեխնիկա ունեինք։ Թուրքական «կալոնաներ էր», որ վառում էինք։ Հադրութ քաղաքը մեր հետևում էր։ Մի օր Ադրբեջանը երկու ռազմական ինքնաթիռ ուղարկեց։ Ինքնաթիռները մեր գլխավերևով գնացին, ռմբակոծեցին Հադրութն ու վերադարձան։ Զարմացանք, որ մեր կողմից հակաօդային պաշտպանություն չկար, որ խփեր։ Հաջորդ օրը, դրանից ոգևորված, 3 ինքնաթիռ ուղարկեցին։ Մեր տղաները տեղում երկուսը խփեցին»։

Հոկտեմբերի 4-ին ուժեղ մարտեր են սկսվում։ Հայկական զորքը մեծ զոհերով հետնահանջ է անում։ Շամոյի եղբայրն ու ևս 3 զինվոր իջնում են, որ հասկանան՝ ինչով կարող են օգնել, ինչ է տեղի ունենում։ Երբ արդեն լեռան ստորոտում էին, թուրքական բայրաքթարը նրանց խփում է։ 40-ամյա հետախույզ, հրետանավոր եղբայրը՝ 40-ամյա Հայկը, զոհվում է։ Նրա հետ զոհվում է ևս երկու 19-20 տարեկան զինվոր, մեկը՝ ծանր վիրավորվում։ Հարվածի ալիքից Շամոն նույնպես վնասվածք է ստանում, բայց ուժ է հավաքում, տղաների դիերը հասցնում Հադրութ, չնայած խոստովանում է, որ այդ պահին ավելի շատ կուզեր մնալ ու շարունակել մարտը, քանի որ ավելի մեծ վրեժով էր լցված։

«Էդպես սուգը բերեցի հասցրեցի մեր տուն։ Հայրս խնդրեց, որ Հայկին հուղարկավորենք իր ծննդավայրում՝ Չարենցավանում։ Եղբորս 7-ը չտված՝ ես նորից վերադարձա ռազմաճակատ։ Շտաբում փորձեցին ինձ հետ պահել, բայց համառեցի։ Այդ ժամանակ ինձ միացավ նաև փոքր եղբայրս՝ Գոռը։ Որոշեցինք մեր ջոկատով գնալ Ջրականի ուղղությամբ, բայց մեզ ասացին, որ Ջրականն այլևս չկա։ Դա հոկտեմբերի 8-ն էր։ Զենքերը ստացանք և անցանք Քաշաթաղի պաշտպանությանը»։

Շամոն ասում է, որ Քաշաթաղի պաշտպանությունը շատ ամուր էր, նույնիսկ բնակչության շրջանում խուճապ չկար։ Բայց մի օր թուրքական դիվերսիոն խումբ են վնասազերծում, որը հայկական պետհամարանիշներով մեքենայով փորձում էր մտնել Քաշաթաղի տարածք։ Դրանից հետո որոշում են խաղաղ բնակչությանը հանել։

Նոյեմբերի 5-ն էր։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվում էին տեսանյութեր, թե իբր Շուշին ընկել է։ Այդ ապատեղեկատվությանը հակադարձելու նպատակով որոշում են մեծ քանակով եռագույններ հավաքել և տանել Շուշի՝ ամրացնելով բերդաքաղաքի ողջ երկայնքով, որպեսզի արտասահմանյան լրատվամիջոցներն էլ տեսնեն ու ասեն, որ Շուշին չի ընկել։

«Ամսի 6-ին մեր տղաները տանում են, որ դրոշները տեղադրեն, Լիսագորից թույլ չեն տալիս առաջ գնալ։ Ասում են՝ վտանգավոր է։ Տղերքը չեն հասկանում, թե ինչ է կատարում։ Հաջորդ օրը՝ ամսի 7-ին, արդեն Քաշաթաղը սկսեցին ռմբակոծել։ Ամբողջ Քաշաթաղի հոսանքն անջատվեց։ Մեր ներքին կապերով հարցուփորձ արեցինք, ասացին՝ Շուշին արդեն չկա։ Հետո լսեցինք, որ կապիտուլյանտը ստորագրել է։ Անհավատալի էր, որ նման բան կարող էր լինել։ Այդ ստորագրությամբ հանձնվում էին նաև մեր գյուղերը՝ առանց կռվի»։

Քաշաթաղի պաշտպանությունն իրականացնող ջոկատները, որ հիմնականում կազմված էին հենց Քաշաթաղի բնակիչներից, չեն հանձնվում։ Չնայած տեղի իշխանությունների հորդորին՝ չեն հանձնում նաև զենքերը։ Սկսում են լեռների վրա դիրքավորվել և կազմակերպել իրենց բնակավայրի պաշտպանությունը։ Ասում են՝ չենք հանձնելու մեր բնակավայրը։

«Բայց երբ Քարվաճառն էլ հանձնվեց, զգացինք, որ իրավիճակը լուրջ է։ Մեզ ժամանակ տվեցին մինչև նոյեմբերի 30-ը։ Պիտի հասցնեինք տեղափոխել ինչ հնարավոր էր, չնայած մեզ համար դա զրո արժեք ուներ։ Մեզ էլ էին ասում՝ տները չվառեք և այլն, բայց մենք որոշում կայացրեցինք, որ բոլորս մեր տները պիտի վառենք, ոչ մի տուն չպիտի թողնենք թուրքին։ Էդպես էլ արեցինք։ Ես իմ ձեռքով այրեցի Տանձուտի իմ դրախտավայրը»։

Շամոն վստահ է՝ Քաշաթաղը հնարավոր էր պահել։ Հենց քաշաթաղցին ինքն իր ուժերով կպահեր։

«Դա տեսել եմ և՛ 2016-ին, և՛ 2020-ին։ Մեզ ընդամենը պետք էր օդը պահել ու սնարյադ տալ։ Մնացածը մենք կանեինք։ Քաշաթաղը շատ ձիգ է եղել, ես նվնվացող տղա չեմ տեսել էնտեղ»։

Տանձուտում մնաց նաև դպրոցը, որին 1994-ին Շամոն ու գյուղի առաջին բնակիչները սեփական ձեռքերով էին կյանք պարգևել, իսկ երկար տարիների համառությունից հետո 2018-ին «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով այն հիմնանորոգվել էր։

«Գույքը լրիվ նոր էր, երեխաները տասն օր էլ նորմալ չէին նստել աթոռներին, քանի որ հիմնանորոգումից հետո պանդեմեան էր սկսվել, հետո էլ պատերազմը, էդպես էլ երեխեքը չվայելեցին։ Գույքը մեր ուժերով տեղափոխեցինք Գորիսի գյուղերից մեկը, որ հետագայում տրամադրենք կարիքավոր որևէ դպրոցի»։

Դպրոցը քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունն էր կրում․․․

 Դրախտավայրից՝ դեպի անորոշ ապագա

Շամո Մուսայելյանն ընտանիքով տեղափոխվում է ծննդավայր՝ Չարենցավան։ 19-ամյա որդին, հերոսաբար անցնելով ողջ պատերազմը, 2021-ին զորացրվում է։

Շամոն խոստովանում է, որ Քաշաթաղից հետո նույնիսկ ծննդավայրն է իր համար խորթ, դեռ չի հարմարվել։ «Աշխատանք էլ չկա։ Ուր դիմում ես, ասում են՝ տարիքդ մեծ է, նույնիսկ պահակային ծառայության չեն ընդունում»։

Պետությունը աջակցության ծրագիր ուներ, որն արդեն դադարեցվել է։ Ասում է՝ պետությունն ու ազգը պիտի իր նվիրյալ տղերքին ոչ թե թևաթափ անի, այլ գոտեպնդի և նրանց կողքին կանգնի։ «Պատկերացրեք, եթե իմ տեսակը հանկարծ ստիպված լինի երկրից գնալ, այդ երկրի վիճակն ի՞նչ կլինի։ Էս պահին մեր ընտանիքում 13 հոգի ենք։ Մի տան մեջ՝ հինգ տղամարդ, հինգս էլ զենք ենք բռնել, կռվել, մեր եղբոր կյանքը տվել էս երկրին, իսկ էսօր նույնիսկ աշխատանք չեն առաջարկում։ Շատ ցավալի է։ Ազատամարտիկներին անտեսելը լավ նշան չի։ Չնայած ես իմ արածից երբեք չեմ փոշմանում»։

Մանրամասները՝ ankakh.com-ում։