Արցախի անկախության ճանաչման շանս կար, խաբեություն չի եղել, Ալիևն է դա խոստովանել․ Արա Այվազյան
Արցախի անկախության ճանաչման շանս եղել է, ի՞նչ ինքնախաբեության մասին է խոսքը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունն են ակտիվ շրջանառում, թե Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Այվազյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա նշանակում է, որ հանրությանն այդ թվում արտգործնախարարներն են այսքան ժամանակ խաբել, մոլորեցրել՝ ասելով, որ այդ ուղղությամբ շանսեր կան։
«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով ՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնքորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակը այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է որոշ չափով ընդունել էր դրանք»,-ասաց նա։
ԱԳ նախկին նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը. «Այնպես որ այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի, Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով։ Եթե հայկական դիվանագիտության ընթացքում նույն Ադրբեջանը, միջազգային հանրությունն ընդունեցին, որ բանակցային սկզբունքների շրջանակում կա նաև ինքնորշման իրավունքի ճանաչման խնդիրը, ուրեմն մենք բավական առաջ էինք գնացել: Դրա հնարավրությունը կար ու նորից ցանկանում եմ հիշեցնել՝ Ադրբեջանի նախագահն ասում էր ՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ խաբեություն չի եղել, կա՞»,-ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին