Իրանական կործանիչը որսացել, ապա բաց թողել է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ԱԹՍ
Իրանի ռազմածովային ուժերի Jamaran կործանիչը ամերիկյան երկու ծովային ԱԹՍ է որսացել, այնուհետեւ բաց է թողել դրանք Կարմիր ծովում անվտանգ գոտի՝ որպես ծովային պատահարների կանխման միջոց, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ ասվում է, որ կործանիչը «տվյալներ հավաքող» նավերին բախվել է պլանավորված օպերացիայի ընթացքում, որն ուղղված էր նավային երթուղիների անվտանգության ապահովմանը եւ ծովահենության եւ ծովային ահաբեկչության դեմ պայքարին:
Այնուհետեւ իրանական ռազմանավը դիմելէ առագաստանավային ԱԹՍ-ների համար պատասխանատու ԱՄՆ իշխանություններին փոխել նավերի ուղղությունը՝ «ծովում վթարներն ու բախումները կանխելու համար», ասվում է հայտարարության մեջ։ Սակայն կործանիչը կրկին բախվել է ԱԹՍ-ներին, նավերի վարքագիծը վերահսկելու ԱՄՆ իշխանություններին ուղղված կոչերը մի քանի անգամ անտեսվել են։
Ամերիկյան նավերի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո իրանական նավը դրանք բաց է թողել «անվտանգության գոտի»՝ «ծովային անվտանգություն հաստատելու» համար, ինչից հետո այնտեղ գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորաբաժանումները որսացել են դրոնները։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները