Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։
Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի ապառազմականացման և «Լաչինի միջանցքի» խնդիրները։ «Զանգեզուրյան միջանցքի» թեման վաղուց է դուրս եկել ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան օրակարգերից և այն մեծ տարածաշրջանի համատեքստում է քննարկվում։
Ինչ վերաբերում է Արցախի ապառազմականացման պահանջին, ապա դրա առաջին քայլը ՀՀ իշխանությունն արել է՝ 2021-ից դադարեցրել է զորակոչը դեպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։
Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև՝ ռազմականացված մյուս կառույցները։ Ինչ վերաբերում է «Լաչինի միջանցքին», ապա նոր երթուղու փոփոխությամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, այլ ոչ թե միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրների է հանգեցնելու։
Ունի՞ ռեսուրս, հնարավորություն, կամք ՀՀ իշխանությունը՝ կանխելու կամ մեղմելու մեզ մոտեցող նոր սպառնալիքները։
Միանշանակ՝ ոչ։
Ունի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից դուրս գալու նվազագույն կորուստներով։ Միանշանակ՝ այո՛, սակայն առաջին նախապայմանն այս իշխանության անհապաղ հեռացումն է։
Առանց այս նախապայմանի իրագործման շարունակելու ենք արձանագրել նոր աղետներ, նոր կորուստներ, նոր ջախջախում»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները