Բերձոր և Աղավնո բնակավայրերից մշակութային կոթողները տարհանվել են, մնացել է միայն Բերձորի խաչմերուկի հուշաքարը
Ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող բնակավայրերից` Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել են մոնումենտալ արվեստի հուշարձանները, մնացել է միայն Բերձորի կենտրոնական խաչմերուկի հուշաքարը: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Տարհանումը վերջնական կտարհանենք երկուշաբթի օրը եւ արդեն Արցախի թեմի եւ մյուս շահագիգիռ կողմերի հետ կքննարկենք եւ արդեն որոշում կկայացնենք, թե որտեղ կտեղակայվեն այս հուշարձաններն ու խաչքարերը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ