Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի աշխատակիցների ինտիմ տեսանյութերի եւ լուսանկարների տարածման մեջ կասկածվողը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունում հետաքննություն է սկսվել մի շարք ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում ԱԻՆ մի քանի աշխատակիցների ինտիմ տեսանյութերի եւ լուսանկարների տարածման փաստով։ «Քննությունը պարզել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության պետի օգնական, ներքին ծառայության գնդապետ Զաուր Միրզոեւն իր գրասենյակի համակարգչում թաքնված տեսախցիկ էր տեղադրել։ Կանանց հետ ինտիմ հարաբերությունների նկարահանումներն իրականացվել էին 2013 թ. մինչեւ 2019 թ. վերջը։ Դա 2022 թ. օգոստոսին համացանցում անօրինական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման էր հանգեցրել»,- ասվում է զեկույցում։ Հարուցվել է քրեական գործ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները