Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժի Ալիեւին. հունական ԶԼՄ-ներ
Օկուպացված հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը Քոնիայում հանդիպել է Ադրբեջանի ցեղասպանածին բռնապետ Իլհամ Ալիեւի հետ, գրել է Greek City Times-ը։
Կիպրոսցի թուրքերի առաջնորդի գրավոր հայտարարության համաձայն՝ Թաթարը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։
Թաթարը հանդիպել է Ալիեւի հետ, հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե։ Հանդիպման ընթացքում Թաթարը Ալիեւին տեղեկացրել է Կիպրոսի մասին եւ ասել, որ իրենք Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն են վարում։
Նշելով, որ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում, Թաթարն ընդգծել է, որ տրվել են երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացման գնահատականները։
Ավելի պարզ ասած՝ արնատենչ եւ կոռումպացված բռնապետ Ալիեւը օրինականացրել է կեղծ-պետությունը։
News Break-ի տեղեկացմամբ՝ ժամամակն է, որ Հունաստանը վերջապես պատժի այդ մարդասպանին, որը բթացրել է արեւմտյան խիղճը՝ երեք միլիարդ դոլարից ոչ պակաս կաշառքներ բաժանելով արեւմտյան քաղաքական գործիչներին եւ պաշտոնյաներին։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք