Համաշխարհային հանրությունն աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների շեմին է. Չավուշօղլու
Համաշխարհային հանրությունն աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների շեմին է, որոնք ուղեկցվում են անկայունությամբ եւ խոչընդոտներով պետությունների զարգացման ճանապարհին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում Թուրքիաի դեսպանների 13-րդ համաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում, տեղեկացրել է «Անադոլու»-ն։
Նրա խոսքով՝ առաջատար աշխարհաքաղաքական խաղացողները կոշտ դիմակայության մեջ են, եւ դա բազմաթիվ պատճառներ ունի։ Նա նշել է, որ Անկարայի հետ սերտ երկխոսության եւ գործընկերության կարիք ունի նաեւ Եվրամիությունը։ «Մեր երկիրը որեւէ երկրի թշնամին չէ։ Բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, անաչառ չեն»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Անկարայի ջանքերը, այդ թվում՝ «հացահատիկի համաձայնագրի» ձեռքբերման առումով, թուրքական դիվանագիտության «ցուցափեղկն» են։ «Թուրքիան հանդես է գալիս հանուն Ուկրաինայում արդար խաղաղության։ Մենք ուժեղ աջակցություն ենք ցուցաբերում Կիեւին եւ ակտիվորեն առաջ ենք մղում երկխոսության գաղափարը, այդ թվում՝ շնորհիվ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի։ Ռուսաստանը եւ Ուկրաինան մինչ այդ շփվել են Անթալիայում եւ Ստամբուլում»,- նշել է նախարարը։
«Այս պատերազմը վաղ թե ուշ ավարտվելու է։ Մեզ համար գլխավորը ընդհանուր շահերի պաշտպանությունն է։ Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձեւավորման գործընթացում պետք է գործել խիստ մտածված։ Թուրքիան արդեն այսօր պատրաստվում է դրան»,- ասել է Չավուշօղլուն։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները