Կնստենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ այնքան, մինչև դեսպանը մեզ ընդունի․ Լեւոն Հայիրյան
1994-ին մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքում մենք կարողացել էինք մեզ համար անվտանգության գոտի ստեղծել. այսօր 30 տարիների բհեռվից տեսնում ենք, որ աշխարհին դուր չի եկել, որ մենք կարողացել ենք մեզ պաշտպանել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, Ֆրանսիայի դեսպանատան մոտ Արցախից տեղահանվածների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:
«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը երաշխավորեց, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում մենք էլ լինելով տնտեսապես ոչ շատ հզոր պետություն, որոշեցինք մեր տնտեսական եկամուտներով մեր կենսապահովման հարցերը լուծենք, ոչ թե միլիտարիզացիայի հետեւից գնանք՝ հույս ունենալով, որ երեք պետություն, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ են՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, կարողանալու են այս տարածաշրջանում մեր անվտանգությունը պահել:
Բայց 30 տարի հետո ընկանք մի հարվածի տակ, որ անպատկերացնելի էր: Եթե աշխարհի հզորները չմասնակցեցին, գոնե աչքերը փակեցին: Մեզ վրա հարձակվեցին Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելն իր զինանոցով, սպաներով: Այսինքն մեր դեմ կռվում էր համարյա ամբողջ աշխարհը, գումարած ջիհադիստները»,-ասաց նա:
Հայրյանը նաեւ հավելեց, որ հիմա իրենք դիմում են Ֆրանսիայի կառավարությանը. «Միթե իրենց հզորությունը, ուժը իրենց տված է միայն քաղաքական խաղեր խաղալու համար փոքր ազգերի վրա: Ինչո՞ւ Ֆրնսիան չգնաց արդարություն պհելու հետեւից, ինչու իր պարտականությունները չկատարեց:
Մենք ծրագրել էինք, որ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներ այցելելուց հետո կգնանք նաեւ ԱՄՆ դեսպանատան մոտ, բայց ընկերներս ուրիշ խորհուրդ տվեցին՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ անել նստացույց այնքան ժամանակ, մինչեւ մեզ կընդունեն»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ