Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում դադարեցվում է․ ի՞նչ է լինելու բյուջեից հատկացված 430 մլն-ը
Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։
«Այսպիսով, անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն այլևս չի կարող հեռարձակում իրականացնել: Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:
Առաջինի լրատվական ալիքին կարող եք շարունակել հետևել մալուխային եղանակով (Ucom, Rostelekom, Team Telecom և այլն), 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում` YouTube-յան ալիքում և այլ սոցհարթակներում (Facebook, Telegram, Instagram)»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնեք, որ դեռ ամիսներ առաջ՝ մայիսի 28֊ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից էին տրամադրել։ Նման միջոցներով Հանրայինը նախեւառաջ օրվա իշխանության հրանագ-պատվերն է կատարում։
Ի տարբերություն «նախկինների», սակայն, Փաշինյանի կառավարությունը շատ ավելի հեռուն է գնացել ու այս տարի, բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»:
Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։
Իսկ այսօր արդեն, ինչպես նշել ենք վերևում, դատարանն ապօրինի է ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ոհայտարարծ ու անցկացրած մրցույթը։
Ստացվում է պետական բյուջեից Հանրային հեռուստաընկերությանը գումար է տրամադրվել յութուբյան ալիքը զրգացնելու համար։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)