Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Առաջինը, ըստ նրա, Արցախի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությանն է վերաբերվում, որի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անվտանգության քարտուղարը։
«44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ից Արցախ զորակոչը դադարեցվել է, իսկ մինչ այդ իրականացվածի արդյունքում Արցախում պարտադիր ժամկետային ծառայողների վերջին զորակոչը կզորացրվի մինչև օգոստոսի վերջ։ Սեպտեմբերի դրությամբ Արցախում ՀՀ գրանցում ունեցող զինծառայող չի լինի և, ըստ էության, ադրբեջանական պահանջն ակտուալությունը կկորցնի», - նշել է գործիչը։
Երկրորդ խնդիրը, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում՝ ՀՀ-ի տարածքով, դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։
Տիբրան Աբրահամյանի դիտարկմամբ` պատահական չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունն այդ պահանջը չկատարի, ապա իրենք կվերանայեն իրենց մոտեցումները ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի վերաբերյալ։
Առաջ գնալով Ալիևը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը, ՀՀ-ով նախատեսված միջանցքի հետ պետք է ունենա նույն ռեժիմը։
Պարզ ասած, եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, այլ ուղղակի ճանապարհ տրամադրում՝ հայկական անցակետով, ապա
Ադրբեջանն էլ սպառնում է անցակետ տեղակայել Լաչինի միջանցքում։
Ադրբեջանական վերջին ագրեսիան Արցախի ուղղությամբ պետք է դիտարկել այս պահանջների տրամաբանության ներքո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ