Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ը Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չկաՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ
Հայաստան

Տապալվածների կործանարար «ձեռքը» հասել է ապագային

Հոգով աղքատների այս իշխանությունը ազգային երեզանք չի ունեցել և չունի։ Նրանք երազում են միայն իրենց պաշտոնները պահելու մասին և դրանից բխող՝

քողարկված կաշառք՝ ամեն ամիս միլիոնավոր դրամի ապօրինի պարգևատրումներ, իրենց շրջապատի համար պետական գնումներ` «ասֆալտի տենդեռներ» և գերշահույթներ,
թանկարժեք «պադավատներ», քարտուղարուհիներ, արտասահմանյան գործուղումներ,
սեփական բիզնեսն ամեն գնով զարգացնելու համար թուրքի հետ «քիրվայություն»։
Իրականում սրանք իրենց նեղ խմբակից դուրս՝ մարդկանց նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Այս իշխանության օրոք սոցիալ-տնտեսական խնդիրները պրոգրեսիվ են ավելանում։ Հասարակությունը իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։ Մասնավորապես, նախորդ 4 տարիներին․

պետական պարտքի աճ՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 40%-ով,
ՀՆԱ-ի տարեկան միջին աճ՝ չնչին, ընդամենը 2,8%-ով,
մշտական բնակչության թվի նվազում՝ 8300-ով։
2020թ․ հունվարի 1-ից հետո․

 1 անձի նվազագույն ամսական ծախս՝ աճը 20 հազար դրամով կամ 33%-ով,

նվազագույն աշխատավարձի աճ՝ 0,
հիմնական կենսաթոշակի աճ՝ 0,
աղքատության նպաստի աճ՝ 0,
միջին աշխատավարձի աճը պատիկներով է զիջում սննդամթերքի գնաճին։
2022թ․ առաջին 6 ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ահագնացել է․

1 կգ հացի գին՝ աճը 50 դրամով, 1 պարկ ալյուրինը՝ 2500 դրամով,
1 կգ մակարոնեղեն, բրինձ՝ գնաճը 140 դրամով,
1 լ ձեթ՝ 220 դրամով,
1 կգ տավարի միս՝ 350 դրամով,
1 կգ կարագ, պանիր, կաթնաշոռ՝ 300 դրամով,
1 կգ կարտոֆիլ՝ 150 դրամով և այլն։
2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։

Ի դեպ, եկան իշխանության և խոստանում էին արմատապես վերանայել պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը համակարգը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

2022թ․ հուլիսի 1-ից առանց լիարժեք հիմքեր ապահովելու՝ պարտադրում են անկանխիկ շրջանառություն, որը լրացուցիչ ծախս ու գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։ Բանկերի միջնորդավճարը հասնում է 3%, վճարման տերմինալները բավարար չեն և այլն։

Այս իշխանության օրոք յուրաքանչյուր բնակչի պետական պարտքի բեռն աճել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10%-ով։ Սա էապես նվազեցնում է կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի ավելացման հնարավորությունները՝ նաև ապագայում։

Ահագնացող գնաճի ֆոնին՝ միայն այս տարվա առաջին 6 ամիսներին 1 անձի նվազագույն ամսական ծախսն աճել է 8 հազար դրամով կամ 10%-ով։ Միջին գնաճի փաստացի ցուցանիշը ամեն ամիս աճում է։ Այս տարվա հունիսին արձանագրված 12-ամսյա գնաճն արդեն երկնիշ է և շուրջ 2,5 անգամ գերազանցում է թիրախավորված գնաճի ցուցանիշը։ Հետևանքներն էլ չեն ուշանում՝ այս տարի թերի սնվող մարդկանց թվի ամսական աճը կազմել է մոտ 27 հազար։

Նպաստներն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։

Փաստորեն, ահագնացող գնաճով, անկանխիկ շրջանառություն և բանկային բարձր միջնորդավճար պարտադրելով, իրենց շրջապատից պետական գնումներն ավելացնելով և իրենց համար պետական բյուջեի գումարներով գերշահույթներ ապահովելով, ապօրինի և անարդար պարգևատրումներով, պետական պարտքի բեռը շեշտակի ավելացնելով, իրենց անպատասխանատու վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու «գրպանը»։ Միայն այս տարի արդեն տարել են ամսական ընթացիկ եկամտի շուրջ 15%-ը, մոտ 10-15% էլ տարել են տարիներով կուտակած կենսաթոշակային գումարներից։ Չեն ավելացրել աղքատության նպաստը, հիմնական կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը՝ ամենամեծ բեռը թողնելով անապահով խավի վրա։

Այս իշխանությունները հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ