Չավուշօղլուն հայտարարել է Էրդողանի՝ Թբիլիսի այցի մասին
Ուկրաինայի պատերազմի ֆոնին մեծացել է նաեւ Միջին տրանսպորտային միջանցքի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ստամբուլում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն:
«Թուրքիան կողմ է այս միջանցքի առավել ակտիվ օգտագործմանը, որի կարեւոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է։ Դա կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի համար»,- ընդգծել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին «մենք կարեւոր նախագծեր ենք իրականացրել, որոնք փոխել են մեր տարածաշրջանի դեմքը»։
«Միջանցքն այդ ըմբռնումով է իրականացվել։ Չավուշօղլուն հայտարարել է այդ հարցով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Նա հիշեցրել է, որ վերջերս Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների հանդիպումը։ «Այս շաբաթ մենք կհանդիպենք Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան արտաքին գործերի, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարների հետ։ Մենք կցանկանայինք մոտ ապագայում ընդգրկել Վրաստանն այդ հանդիպումների մեջ, ուստի պետք է միասին աշխատենք էներգետիկ անվտանգության եւ լոգիստիկայի ուղղությամբ։ Դա կարեւոր է մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ միջազգային շուկաների տեսանկյունից»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես մոտ ապագայում այց է նապատեսում Վրաստան։
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք վճռականորեն աջակցում են Վրաստանի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, մենք աջակցում ենք նաեւ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Մեր հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինան եւ Ղարաբաղը»։
Չավուշօղլուն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։ «Մեր նպատակը Հարավային Կովկասում ամուր խաղաղության եւ կայունության հաստատումն է»,- ասել է նա։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները