Վրացական հեռուստաալիքը հայտնում է «անկառավարելի իրավիճակի» մասին վրաց-ռուսական սահմանի երկու կողմերում
Վրացական «Պիրվելի» հեռուստաալիքը հայտնում է վրաց-ռուսական սահմանի երկու կողմերում մեքենաների «աննախադեպ» հերթի եւ «անկառավարելի իրավիճակի» մասին։
Մարդատար ավտոմեքենաների ուղեւորները եւ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդներն օրերով սպասում են սահմանը հատելու հնարավորությանը։ Ընդ որում, բեռնատարների շարքը սկսվում է Նատախտարի գյուղի մոտ՝ Թբիլիսիից մոտ 30 կմ հեռավորության վրա, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Կազբեգի» անցակետում 60-ից ավելի մաքսավորներ են հերթապահում, բայց նրանք պարզապես չեն կարողանում գլուխ հանել ուղեւորների եւ բեռների մեծ հոսքից, ասում է «Պիրվելի»-ի թղթակիցը։
Միջազգային վարորդները ստեղծված իրավիճակը բացատրում են Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների մեծ թվով։
«Մեզ ոչ ոք ոչինչ չի բացատրում։ Մենք այստեղ ենք արդեն երեք շաբաթ։ Դուք կարող եք տեսնել, թե որտեղից է սկսվում հերթը: Այստեղ 100 կիլոմետրանոց հերթ է։ Ինչ-որ մեկը գնում է հանգստանալու, իսկ մենք տառապում ենք։ Ոչ ոք չգիտի, թե ուր է գնում, որտեղից»,- Կազբեգի անցակետի մոտ լրագրողներին ասել է բեռնատարի վարորդը։
«Կազբեգի» եւ «Վերին Լարս» անցակետերը միակ գործող անցակետերն են Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի ցամաքային սահմանին։ Կազբեգիով օրական կարող է ավելի քան 1000 բեռնատար անցնել: Մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների մասով թողունակությունը մի քանի անգամ ավել է։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները