Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաք Ռուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածը Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր Երբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումը Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով

Թրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԱստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիրԵրբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումըԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը
Հայաստան

Կառավարությունը հունիսի 30-ին գումար է հատկացրել Կոռնիձորի հատվածում նոր ճանապարհի վերակառուցման նախագծման համար. այն չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից

Հայկական կողմը մեր հատվածում սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները:Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Ընդ որում, ընդգծենք, խոսքը ոչ թե ճանապարհի վերակառուցումն սկսելու մասին է, այլ միայն նախագծման աշխատանքների։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը նշված որոշումը կայացրել է բոլորովին վերջերս՝ հունիսի 30-ին։

«Տեղեկացնում ենք, որ (Մ-12) -Կոռնիձոր ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22 թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ»,- նշվում է նախարարության տեղակալ Ք.Ղալեչանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում։

Իսկ թե բուն ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ են նախատեսվում սկսել, հետեւապես նաեւ ավարտել՝ Նախարարությունը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց։

Դեռեւս հուլիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզելու, թե Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին արդյո՞ք համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, համաձայնություն տրվե՞լ է, որ նոր ճանապարհը կառուցվի հենց այդ երթուղով, թե ոչ։ Հետաքրքրվել էինք նաեւ քանի այլընտրանքային երթուղի է քննարկվել, որոնցից ընտրվել է հենց այդ մեկը։ Բացի այդ՝ խնդրել էինք պարզաբանել, թե նոր երթուղուն համաձայնությունը տալիս արդյոք հաշվի առնվել է, որ այն շրջանցում է Բերձորը, որտեղով անցնում են Արցախը սնուցող հիմնական ենթակառուցվածքները։ Եւ վերջապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ուղղակի նշված չէ, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելու դեպքում Բերձոր, Աղավնո եւ Սուսի համայնքները պետք է հանձնվեն Ադրբեջանին ու խնդրել էինք փոխվարչապետին՝ տեղեկացնել, թե ինչ հիմնավորմամբ է այդ գործընթացն իրականացվելու։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսանավել է պատասխանել այս հարցերին։ Նախ գրասենյակից պարզաբանել էին, թե հարցերին կպատասխանեն ԱԳՆ-ի հետ քննարկումներից հետո, սակայն հետագայում այն վերահասցեավորել են ՏԿԵ նախարարություն, թեեւ ակնհայտ էր, որ մեր բարձրացրած հարցերն այս նախարարության իրավասության ներքո չէին, այլ հենց Մհեր Գրիգորյանի, որը նաեւ հանդիսանում է համապատասխան հանձնաժողովների նախագահ։

ՏԿԵ նախարարությունն էլ նախ մեկ ամիս ժամանակ էր ուզել՝ հարցերին պատասխանելու նպատակով ուսումնասիրություն կատարելու համար, բայց, ի վերջո, ուղարկել գրություն՝ անդրադառնալով միայն իրենց իրավասության ներքո գտնվող՝ ճանապարհների շինարարության վերաբերյալ հարցին։

Բերձորի հետ առնչվող վերը թվարկված հարցերին արձագանքելով սույն նախարարության տեղակալը նշել էր, որ դրանց «պատասխանները ենթադրում են հղում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը՝ մասնավորապես 6-րդ կետին»։

Մինչդեռ, նկատենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում որեւէ խոսք չկա միջանցքից դուրս ճանապարհի կառուցման մասին, այլ սեւով սպիտակի վրա գրված է, որ «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին պետք է հստակեցվի Լաչինի միջանցքով նոր երթուղու շինարարության պլանը», իսկ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհը այդ միջանցքից դուրս է։

Թերեւս ՏԿԵ նախարարությունն ուսումնասիրությունից հետո հասկացել էր հարցի լրջությունը, գիտակցել, թե իրավասու մարմինները ինչու են խուսանավում դրանց արձագանքելուց ու որոշել, որ ինքն էլ չմտնի այդ բեռի տակ։ Փաստացի գործ ունենք Փաշինյանի ստվերային հերթական գործարքի հետ, որն իրականացվել է հայ հասարակությունից գաղտնի, որի հանրային պատասխանատվությունը կառավարության ոչ մի անդամ չի ուզում վերցնել իր վրա։