Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քայլեր է ձեռնարկում դստեր՝ որպես իր իրավահաջորդի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հաևավային Կորեայի օրենսդիրները հայտնել են լրագրողներին՝ Ազգային հետախուզական գործակալության դռնփակ նիստից հետո։ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը ուշադիր հետևելու է, թե արդյոք դուստրը, որի անունը, ենթադրաբար, Կիմ Ջու Աե է, կմասնակցի իշխող Աշխատավորական կուսակցության առաջիկա հանդիպմանը և արդյոք այդ հանդիպմանը նա որևէ պաշտոնական կոչում կստանա, թե ոչ։
Ջու Աեն, ով, ենթադրաբար, դեռահասության վաղ շրջանում է, ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներում՝ հորը ուղեկցելով տարբեր շրջայցերի, այդ թվում՝ զենքի նախագծերի ստուգումների ժամանակ։ Վերլուծաբանների ենթադրություններով՝ նա դառնալու է երկրի ապագա առաջնորդը։
Հարավկորեացի պատգամավորները, հենվելով երկրի հետաքխուզական ծառայության տվյալների վրա, հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի տարբեր հանրային միջոցառումներում Կիմ Ջու Աեի ստանձնած դերը թույլ է տալիս ենթադրել, որ նա սկսել է գործոն դառնալ ներքաղաքական կյանում, և նրան փաստացի վերաբերում են որպես երկրի երկրորդ բարձրագույն առաջնորդի։
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Աշխատավորական կուսակցությունը փետրվարի վերջին կգումարի իններորդ համաժողովը, որը, վերլուծաբանների կարծիքով, կբացահայտի տնտեսության, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում առաջիկա տարիների քաղաքականության հիմնական նպատակները։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը