Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի. Վարդան Ոսկանյան
Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ամեն անկյունում հազարամյակների հայկական ներկայությունը մեր նախնիներն արձանագրել և փաստել են նաև նյութական մշակույթի սքանչելի կոթողներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ լուսանկար է հրապարակել Սյունիքի Աղիտու գյուղի հայկական հուշարձանից:
«Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի Աղիտու գյուղի այս կոթողը մեր փառապանծ նախնիները կառուցել են Ք․ 6-7-րդ դարերում։ Ոչ մասնագետի աչքով այն բավական ընդհանրություններ ունի Օձունի նույն ժամանակահատվածի նմանօրինակ հուշարձանի հետ։
Մինչդեռ Բաքվի բռնապետական վարչախմբի նախագահական գրադարանում տեղ գտած հերթական տգետ «ուսումնասիրության»՝ ավելի ճիշտ, զեղծարարության մեջ այն ոչ միայն ներկայացված է իբր ադրբեջանական, այլ նաև մեզ մեղադրում են գոյություն չունեցող և չունեցած «Արևմտյան Ադրբեջանում» (այդպես են կոչում ՀՀ տարածքը Բաքվի քարոզիչները) գտնվող այս կոթողի նկատմամբ իբր վանդալիզմի մեջ։
Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ամեն անկյունում հազարամյակների հայկական ներկայությունը մեր նախնիներն արձանագրել և փաստել են նաև նյութական մշակույթի սքանչելի կոթողներով։
Ուստի Հայաստանի սրբազան տարածքը ճանաչելը, խնամելը, թշնամուց պաշտպանելն ու ընդարձակելը ոչ միայն տուրք է մեր նախնյաց հիշատակին, այլ նաև մշակույթի և քաղաքակրթության պահպանմանն ու զարգացմանը միտված մարդասիրական պարտք»-գրել է Ոսկանյանը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները