Ինչպե՞ս է լուծվելու Վանաձորի ավագանիում առաջացած ճգնաժամը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանիում ճգնաժամ առաջացրած իշխանությունները մտադրություն ունեն այդ ճգնաժամը լուծել արտահերթ ընտրություններով։ Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ական, իսկ ավագանու երկու խմբակցությունները՝ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ն ու «Հայրենիք» կուսակցությունը, բոյկոտում են ավագանու նիստերը, ու քվորում չի ապահովվում, ինչի հետեւանքվ հնարավոր չի լինում հաստատել համայնքի բյուջեն, ինչպես նաեւ մի շարք սուբվենցիոն ծրագրերի հայտերը։
Թվում էր, թե նախօրեին վարչական դատարանը կվերացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստեր հրավիրելու արգելքը, եւ ավագանու նիստ կկայանա, ու 2 խմբակցությունն Ասլանյանին կընտրի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Սակայն դատարանները միացել են Ասլանյանի դեմ իշխանության հայտարարած պատերազմին, եւ նիստը չի կայացել՝ իբրեւ թե «Ապրելու երկիր» խմբակցության պատշաճ ծանուցված չլինելու հիմքով։ Նիստն էլ անժամկետ հետաձգվել է։
Իշխանությունը, ըստ էության, չեղարկել է ընտրությունների արդյունքները Վանաձորում եւ ապօրինաբար իշխանություն ձեւավորել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս