Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և Պավլոգրադին Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաք Ռուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածը Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր Երբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումը Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԱստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիրԵրբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումըԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը
Հայաստան

Ապարանի սպանությունների դեպքը կոծկվում է

Yerevan.today-ը գրում է. Ապարանում հունիսի 19-ի սպանություններից ճիշտ մեկ ամիս անց՝ 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Նա ԱԱԾ աշխատակից է, Արեմենիա ԲԿ-ում սուր հսկողության տակ է պահվում, արհեստական շնչառական սարքերին միացված՝ այսքան ժամանակ, և ամենադաժանը՝ կրակոցի փափմփուշտը Սամվելի գլխի մեջ է դեռ: Միայն շնչում է երիտասարդը՝ լրիվ անգիտակից վիճակում:

Հիմա էլ, հարազատների խոսքով՝ անշարժ պառկած վիճակից Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են ապավինել միայն Աստծուն: Եղբոր խոսքով՝ բժիշկները անկարող են եղել կրակոցի փամփուշտը վիրահատությամբ գլխից հեռացնել, ասել են՝ վտանգավոր հատվածում է:

Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Սամվելի եղբայրը՝ Գրիգորը: Նրա խոսքով՝ Սամվելի ապրելու շանսը խիստ նվազ է, թոքաբորբն իրավիճակը ավելի է սրել: Նշենք, որ Նիգավանի կրակոցներից մյուս 4 վիրավորներին ևս տեղափոխել էին Արմենիա ԲԿ, նրանք բոլորն էլ դուրս են գրվել հիվանդանոցից, անցել են բնականոն կյանքի, այդ թվում թոքից վիրավորում ստացած ապարացի անչափահասը, որի տասնութը լրացել է օրեր առաջ, ու նա պիտի զորակոչվեր բանակ՝ ծառայության:

Հիշեցնեք, այս ողբերգական սպանություններից երկու երիտասարդ հենց նույն պահին մահացան՝ 27-ամյա ՊՆ պայմանագրային զինծառայող Համիկ Մաթևոսյանը և 28-ամյա Տիգրան Հարությունյանը, ով աշխատում էր Գնթունիկում և դրա սեփականատիրոջ, այսինքն՝ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին էր:

Ավեի վաղ գրել էինք՝ որ այս աղմկահարույց սպանությունների գործով միայն մեկ կալանավորված անձ կա՝ երևանաբնակ 32–ամյա Հայկ Հոհաննիսյանը, ով մեղադրվում է ապօրինի զենք պահելու և սպանության համար՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ուշագրավ է, որ միակ կալանավորվածի անունն ու այլ տվյալներ քննչական կոմիտեն համառորեն գաղտնի է պահում, անունը մամուլն է հայտնել:

Ի դեպ, գործն ուղարկվել է Երևան: Ընդգծենք, որ նոր կասկածյալներ, կամ հետախուզվող անձիք չկան, այս մասին ՔԿ-ից հայտնեցին Yerevan.Today-ին: Ենթադրաբար քննչական գործողություններն ի սկզբանե տարվում են ուղղորդված այնպես, որ միայն մեկ մեղավոր ճանաչվի այս միջադեպով, մաքրվեն այն ՔՊ-ամերձ շրջանակի մարդիկ, ում անունները հրապարակվել են սպանվածների հարազատների և մամուլի կողմից:

Ստացվում է՝ 1 հոգի նույն զենքից հաջորդաբար կրակել է 7-ին, սպանել 2 երիտասարդին, մահվան եզրին հասցրել ևս մեկին ու վիրավորել 4-ին... պատկերավոր ստացվում է՝ առաջին հնչած կրակոցից հետո մյուս բոլորը խելոք-գլխիկոր կանգնել են, այդ թվում կրակողի կողմնակիցները՝ չեն միջամտել, փախչել, չեն դիմադրել, հակառակը՝ հերթով կանգնել-սպասել են սպանվելու կամ վիրավորվելու իրենց հերթին, սա աբսուրդ է...

Մինչդեռ, 50-ից ավելի միջադեպի մասնակիցներ են եղել, դրա կեսի չափ մարդիկ այդ պահին ուղիղ առնչվել են կրակոցների միջադեպին: Բայց ինչպես երևում է՝ ՔԿ-ում հակված են միայն մեկին ճանաչել մեղավոր, այսիքն միայն կամովի հանձնված Հայկին, ով դեռ պարզ չէ՝ առհասարակ որքանով է իրականում առնչվում այս արյունալի միջադեպին:

Հիշեցնենք՝ տարբեր աղբյուրերից պնդումներ կան, որ կրակողների մեջ եղել են այլոք, ընդ որում, 3 տարբեր զինատեսակներից արձակված կրակոցներ են հնչել, խոսվում է այս արյան մեջ թաթախված 2 ՔՊ-ական պաշտոնյայի մասին: Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձիք՝ սպանված Հայկի ու Տիգրանի հարազատներն են այդ մասին բավական ուշագրավ տեղեկություներ հայտնել՝ միջադեպից երկու օր անց՝ Ապարանում կազմակերպած իրենց բողոքի ակցիային:

Հաջորդ խիստ ուշագրավ փաստը, որ հուշում է միջադեպը կոծկելու իշխանության շահագրգռվածության մասին:

Քննչական կոմիտեն այս աղմկահարույց սպանությունից, որն իրականում քաղաքական աստառ ունի, ընդամենը մեկ օր անց հաղորդել է միջադեպի հանգամանքների տեղեկացված լինելու և դրա դրդապատճառների բացահայտված լինելու մասին: Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի առաջին ու առայժմ միակ տարածած հաղորդագրության մեջ: Հիշենք նաև ոստիկանության՝ աղմուկ հանած հաղորդագրությունը՝ Ապարանի կրակոցների քաղաքական դրդապատճառները հեքելու մասին:

 Ուշադրություն՝ Քննչական կոմիտեն կասկածելի արագությամբ սպանության հանգամանքներն է պարզել ու դրդապատճառները, փաստորեն սպանությունից ընդամենը 15 ժամ անց: Սա այն դեպքում, երբ միջադեպի երկու զոհերից ինֆորմացիա ստանալն ուղղակի բացառվում էր, չէին հասցրել, քանի որ մահացել են, իսկ երրորդ տուժածը՝ Սամվելը, ի վիճակի չի եղել, բացատրություն տալ, կրակոցի պահից մինչ օրս գտնվում է կոմայի մեջ: Բացի այդ, մի քանի տասնյակ մասնակիցներ են առնչվում այս կրակոցների միջադեպին՝ այդ թվում պաշտոնատար անձանց հարազատներ, որոնք ըստ մամուլի հրապարակումնրի՝ դեպքից տասն օր անց դեռևս հարցաքնության չէին կանչվել: Ուրեմն, այդ ինչպե՞ս է հաջողվել ՔԿ-ին համակողմանիորեն ու այդքան մեծ արագությամբ քննությամբ պարզել՝ միջադեպն ունի՞ քաղաքական կոնտեքստ, քանի՞սն են կրակել ու ի՞նչ դրդապատճառով են կրակել: Այս բոլոր դրվագները, այդ թվում Քննչական կոմիտեի քար լռությունը, պասիվ քննությունը խոսում են միջադեպը կոծկելու շահագրգռության մասին, իսկ թե ում կաշին փրկելու համար և ում հրահանգով՝ պարզից էլ պարզ է: