«Պետական գաղտնիք» հանդիսացող տեղեկությունները եղել են պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետի ֆբ ստատուսները
Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անձին պետական դավաճանության համար մեղադրանք են առաջադրել, քանի որ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել ադրբեջանցի և թուրք անձանց։ «Պետական գաղտնիք» հանդիսացող տեղեկությունները եղել են պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետի ֆբ ստատուսները)։ Հասկանալով, որ վիճակը լուրջ է ՝ մեղադրանքը փոփոխվել է , սակայն այդ մասին ՀՀ քաղաքացիներից շատ քչերը գիտեն։))
ԱԱԾ-ն պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է առնվազն հարյուրավոր մարդկանց ու կալանավորել։ Բազմաթիվ անձանց վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ ՝ ընդհուպ տանից բերման ենթարկելուց սկսած, և ցուցադրել հասարակությանը (իհարկե անձնական տվյալները չհրապարակելով)։ Սակայն այդ նույն ԱԱԾ-ն այդ նույն մարդկանց վերաբերյալ հանցակազմի բացակայությամբ վարույթներ կարճելիս նման ռեպորտաժներ չի պատրասում, մինչդեռ դեպքեր են եղել, երբ դպրոցում մեղադրյալի մանկահասակ երեխայի հետ դադարել են շփվել մնացած երեխաները, քանի որ նրա հորը առաջադրված մեղադրանքի մասին իմացել են նույնիսկ դպրոցականները։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս