Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների զարգացման ներուժ կա. Ռաիսի
Աշխաբադում Կասպյան հնգյակի գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հանդիպմանը Ալիեւն ասել է, որ «երկու երկրների միջեւ շատ լավ առաջընթաց է ձեռք բերվել մի շարք հարցերում, հատկապես՝ տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ուղղություններով»։
Ռաիսին իր հերթին հայտարարել է, որ Ալիեւի՝ Թեհրան, ինչպես նաեւ Իրանի նախագահի՝ Բաքու այցի պլաններ կան։ Նրա խոսքով՝ Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները զարգացման ներուժ ունեն։ «Կարծում եմ, որ մենք դեռ չենք կարողացել օգտագործել մեր հարաբերությունների ամբողջ ներուժը։ Կարծում եմ, որ երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային հարաբերությունները կարող են ավելի զարգանալ»,- ընդգծել է Ռաիսին։
Խոսելով երկու երկրների հարաբերությունների պատմության մասին՝ Ռաիսին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ դժվար օրերին իր հարեւանների բարեկամն է եւ երբեք չի թողնում իր ընկերներին դժվարությունների մեջ», հաղորդվում է Իրանի նախագահի կայքում։
Ռաիսին ընդգծել է, որ Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը։ Տարածաշրջանում անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել միայն տարածաշրջանի եւ դրա կասպյան հարեւանների համագործակցության միջոցով, նշել է նա։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները