ԳՇ պաշտոնյայի հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա․ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս նախարարի ջանքերով, բանակ զորակոչվող պարտադիր ժամկետային զինծառայողները նախ 5 ամիս ժամկետով ծառայություն կկրեն ուսումնական հրաձգային գումարտակներում, որից հետո միայն կարող են ընդգրկվել մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներում։
Լրագրողներից մեկն արձագանքեց, որ նախկինում էլ է այդ կարգը գործել, սակայն ԳՇ պաշտոնյան կրկին պնդեց, որ դա նորություն է։
Հիմա ինձ կհամոզեն, որ ես տարիներով ոչ թե նույն ուսումնական գումարտակներ եմ այցելել, նույն 5 ամիսը հետևել, թե ով ինչով է զբաղվում, այլ դա ուղղակի երազ է եղել։
Հազարավոր մարդիկ են ԳՇ պաշտոնյայի նկարագրած սխեմայով զորակոչվել բանակ, առաջին 5 ամիսն անցկացրել ուսումնական գումարտակներում, ապա նոր միայն համալրել մարտական հերթապահություն կրող հրաձգային գումարտակները։
Բացառություններ եղել որոշ ստորաբաժանումների և խիստ սահմանափակված անձնակազմի համար։
Բայց կրկնում եմ՝ սա բանակում նորություն չէ։
Նույն պաշտոնյան պնդում է, որ Արցախ ՀՀ-ից զորակոչ չի գնում, որովհետև քաղաքական որոշում կա Պաշտպանության բանակը համալրել բացառապես պայմանագրային անձնակազմով։
Նախ ՊԲ-ն համալրվում է նաև Արցախի պարտադիր ժամկետային զինծառայողներով, երկրորդ, ՊԲ-ն փորձում են առավելագույնս պայմանագրայիններով համալրել, որովհետև ՀՀ իշխանությունների ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ հետևանքով ՀՀ-ից զորակոչ Արցախ չի գնում։
ԳՇ պաշտոնյայի մյուս հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա, բայց գնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմանները մեկնաբանել բացառապես զինվորական, մասնագիտական տեսանկյունից»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները