Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու
Երեկ ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը, ով ֆիլմերից մեկում, մի դրվագ-տեսարանում ծաղրում է Քրիստոսի կերպարը... Ըստ դերասանի, հարձակվողները բացականչել են. "Խի եք ձեռք առնում Հիսուսին, էս ինչ կինո եք նկարել..."։
Ինչին դերասանը արձագանքում է. "Սա կինո է, վերջիվերջո պետք է հասկանաք, թե՞ ոչ..."։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ժողովուրդի մի ստվար հատվածը հիվանդ է...
Դերասանին կարելի է ծեծել իր դերը կատարելու համար, իսկ Աստծո և Քրիստոսի "տները"՝ տաճարները, եկեղեցիները և մեր սրբավայրերը դրանք պղծող թշնամում հանձնողին պաշտել որպես "Հիսուս", "փրկիչ", "Աստծո նվեր" ու կռապաշտության և սրբապղծության վարպետության դասեր ցույց տալ սոցցանցերում՝ կապիտուլյանտ և մեր սրբավայրերը թշնամուն հանձնող Նիկոլ Անհողին պատկերելով որպես սուրբ...
Պարզվում է, սրբացվում է ոչ միայն հողատու Նիկոլը, այլև դրա շրջապատից ոմանք...
Ի դեպ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը ևս չի վարանում իրեն համեմատել Հիսուսի հետ, որը շատ նորմալ է ընկալվում հասարակության հիվանդ և անգրագետ մասսայի կողմից...
Դերասան ծեծողներ, նայե՛ք այս այլանդակ նկարներին, որոնք հարյուր հազարներով տարածվում են այս իշխանությունների երկրպագուների կողմից սոցցանցերում և պատասխանեք՝ "Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու"...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին