Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ

Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Կարծիք

Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում. Զաքարյան

Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Արտաքին աշխարհը թքած ունի նիկոլական իշխանության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում` սպասարկելով ամենատարբեր, որպես կանոն իրար հակասող ու ազգային շահեր չունեցող օրակարգը: ՌԴ արտգործնախարար Լավրովի` Բաքվից արված վերջին հայտարարությունները շառաչյուն ապտակ էին նիկոլական պոլիշորային արտաքին քաղաքականությանը:

Արևմուտքը քամում է նիկոլիզմից առավելագույնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտի`Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցեին արված կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանությանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյությամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճությանը:

Հայաստանի ժողովուրդը մեծ հաշվով անտարբեր է ու առայժմ կողք քաշված: Քաղաքական ընդդիմության հետ բոլոր հնարավոր կամուրջներն այրելուց հետո, նիկոլիզմն այն աստիճան է այլայլվել, որ վերջին հույսերը մնացել են 3-ից 5 մարդ պարունակող մի քանի փսևդո կուսակցություններ: Ընդհուպ անցել են ֆեյք Ռամկավարներ հորինելուն ու հետները նկարվելուն:

Նիկոլին արդեն բացահայտ բոյկոտում են նաև լրատվամիջոցները: Քաղաքական ճգնաժամը ցրելու Նիկոլի բոլոր փորձերն ավազե տնակի պես փլվում են ու երկրում չի մնացել քաղաքական ռեսուրս, որը մինչև վերջ կսատարի կապիտուլյանտին:

Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվում է բավականին համբերատար, խելացի ու հեռահար հաշվարկներով: Ընդդիմադիր շարժման փողոցային պայքարն իր ծրագիր մինիմումն իրականացրել է: Կապիտուլյանտներն այլևս միայնակ ու խորքային են ուտելու իրենց եփած դավաճանական ճաշը, որն իհարկե մարսել չի ստացվելու և հայ ժողովրդի համբերության բաժակը շուտով լցվելու է:

Ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու մեղադրել խորհրդարանական ընդդիմությանն անգործության մեջ: Ընդդիմության կողմից ամեն բան բավարար չափով արվել է, և ամեն նոր պրոբլեմի մասին բավարար չափով զգուշացվել է: Պայքարն էլ չի դադարում ու չի դադարելու, և ինչպես ասում են` գնդակը ժողովրդի դաշտում է:

Նիկոլն իր պատասխանատվության հետ մնացել է լրիվ մենակ: X պահին, կամ ինքն է փախնելու իր թիմի վրայից` ներքաղաքական ճգնաժամը վերածելով կոլապսի, կամ թիմն է փախնելու Նիկոլի տակից` ստեղծելով իշխանափոխության համար լիարժեք իրավա-քաղաքական դաշտ:

Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի (9 նոյեմբեր 2020) վերջին արարը` Բերձորն ու կյանքի ճանապարհը թուրքերին հանձնելը:

Թե թուրքերի կառուցած «ալտերնատիվ» ճանապարհն ինչքանո՞վ է ծառայելու Արցախին ու Հայաստանին` առայժմ հարց է: Փաստն այն է, որ նիկոլական կառավարությունը, դե-յուրե և դե-ֆակտո կրկին տարածքներ է հանձնելու: Դրանով Գորիսի ու հարակից շրջաններն ամբողջությամբ թիրախավորվելու են և Հայկական Բանակն առաջիկայում չի կարողանալու լիարժեք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Արցախի հարցում կախվածությունը դառնալու է անխուսափելի, իսկ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջանական միջանցքը` փաստացի:

Ներքին ու արտաքին շրջափակման մեջ հայտնված ու մեկուսացվող Նիկոլը, եթե ժամանակին ասում էր «Ելք կա», հիմա ասելու է «Ելք չկա»:

Ինչ վերաբերում է ուժայիններին շահագործելով` իշխանությունը պահելուն, ապա հարց է առաջանում. ի վերջո, ոստիկանն ինչու՞ պետք է վտանգելով իր ապագան ու կյանքը` մտնի նիկոլիզմի դավադիր պատասխանատվության տակ: Հատկապես, որ ոստիկանության ներսում ևս արշալույսները խաղաղ չեն:

Այս ամենը շատ լավ գիտակցում են կապիտուլյանտները, դրա համար ակտիվորեն անցել են հասարակության ուշադրությունը շեղող գործողությունների: Փորձում են կրկին օգտագործել հասարակության էմոցիաները, ավելացնել պոպուլիզմի չափաբաժինը, ամենաստոր ձևով սևացնել ընդդիմադիրների կերպարները, գլխավոր ողբերգություններից շեղող թեմաներ նետել դաշտ և այլն:

Սակայն, այդ կարճատև տեղեկատվական խայծերն այլևս չեն ունենում առաջվա էֆեկտը: Մարդկանց կարող ես հիմարի տեղ դնել, բայց չի նշանակում, որ մարդիկ հիմար են: Բոլոր սոցհարցումները ևս ցույց են տալիս, որ Նիկոլը մնացել է միայնակ, և չունի հանրային աջակցություն»,- գրել է Զաքարյանը: