Անկարան հաստատել է, որ Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Կիեւի հետ հացահատիկի հարցերով հանդիպում տեղի կունենա
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել «հացահատիկի խնդիրը» լուծելու համար քառակողմ բանակցությունների անհրաժեշտության մասին։
««Պարենային ճգնաժամը» լուծելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանագիտական ջանքերը եւ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի վարած դիվանագիտական գիծը սկսել են դրական արդյունքներ տալ։ Այս համատեքստում երեկ Ռուսաստան է ժամանել Ազգային պաշտպանության նախարարության ռազմական պատվիրակությունը՝ քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են պարենային ճգնաժամի լուծումը, ուկրաինական նավահանգիստներում հացահատիկով սպասող առեւտրային նավերի տարհանումը եւ Թուրքիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռների անվտանգ փոխադրումը «Բորիսպոլ» օդանավակայանից։ Հանդիպմանը, որտեղ քննարկվել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնատար նավերի տարհանման հարցը, հայտնի է դարձել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի լուծման համար Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ բանակցություններ վարելու մասին»,- հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի ռազմական գերատեսչությունում.
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ որոշակի առաջընթաց կա Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները