Սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ․․ Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հիշեցնեմ բազմիցս հնչեցված պարզ ճշմարտությունը. կապիտուլյանտն ու իր խմբավորումը Հայաստանում դե ֆակտո իշխանություն պահել կարող են բացառապես բռնապետությամբ ու օրստօրե այդ բռնապետության շղթաները ավելի են զգացվելու հասարակության բոլոր շերտերի համար։ Կրկնում եմ՝ բոլոր։
Արագածոտնում վերջին հանցագործության դեպքը ևս մեկ վկայությունն է վերևում ասվածի։ Մենք սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ, որի առաջին զոհը շաբաթներ առաջ վրաերթի ենթարկված հղի աղջիկն էր, հաջորդ զոհերը ապօրինի ձերբակալված քաղաքական բանտարկյալները, այսօր՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդները։
Սա #հակաՀայաստան'ն է, որին իրենց լռությամբ օժանդակում են իրենց բարի գործերով զբաղեցնող կարծիքի առաջնորդները՝ ժպիտը դեմքին, քաղաքականության հանդեպ ցուցադրական քամհարանքով և կործանվող հայրենիքի կենացը մտքում շարադրելով։
հ.գ. Իսկ առավոտյան թշնամու կրակից զոհված Հրաչ Փիլիպոսյանի մասին ՀՀ դե ֆակտո պաշտպանության նախարարությունը դեռ ոչ մի տվյալ չի հայտնել...


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները