Իսկ գուցե նույն մարդը հիմա էլ ասել է՝ ով ինձ կհայհոյի, գյուլեք թող գնա՞
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկրորդ դեպքն է արդեն, որ Նիկոլ Փաշինյան անվան հետ են ուղիղ կապվում սպանություններ։ Սոնա Մնացականյանի սպանությունը հիշում ենք բոլորս, ընդամենը վերջերս էր։ Նրան վթարի ենթարկեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը, թողեց մահանա ու անտարբեր անցավ կողքով։ Օրը ցերեկով էր, մարդկանց աչքի առաջ էր, տեսանյութեր կան։ Էդ ժամանակ ի՞նչ եղավ․ ՔՊ-ն և շրջանակները անմիջապես սկսեցին արդարացնելը՝ «դե հո վարչապետը չի քշել», «աղջիկը հետ-հետ է քայլել» և այլն, փորձում էին մաքրել Նիկոլի անունը։ Նույնը հիմա է, տեղեկությունը մի քանի տեղից նույնն էր՝ Նիկոլին հայհոյելու համար մարդ են սպանել․․․ ու ՔՊ-ականները, ափալ-թափալ անցան էլի նրա անունը մաքրելուն․ դեռ սպանությունը չբացահայտած, դեռ չհարցաքննած՝ ոստիկանությունը գիշերվա կեսին հաղորդագրություն է տարածում՝, թե քաղաքական ենթատեքստ չունի, որսորդական հրացանով մի հատ կրակոց է։ Բայց նույն տեքստում ասում է, թե 6 վիրավոր կա հիվանդանոցներում, մանրամասները ճշտում են։ Այսինքն՝ ամենից կարևոր մանրամասնությունը՝ Նիկոլին հայհոյելու համար է, թե ոչ՝ ճշտել եք, դրանով անմիջապես հաղորդագրությունը տալիս եք, դե մնացածը հետո, ընթացքում կճշտե՞ք։
Իսկ իրականում այն, ինչը երեկ տարածեց ոստիկանությունը, արդեն տարածում էին ՔՊ-ական շրջանակները, այ լրիվ նույն կերպ։ Էս մարդու անվան հետ կապված երկրորդ աղմկահարույց դեպքն է, և իշխանական կուսակցությունը, իրավապահ համակարգը ընկած առաջին հերթին դրա անունն են փորձում մաքրել։
Հիշու՞մ եք, Սոնա Մնացականյանին ավտոյի տակ ճզմել-սպանելուց հետո շատերն ասում էին՝ հաստատ Փաշինյանն է միջից հրահանգել, թե՝ քշե՛ք, քշե՛ք, չկանգնե՛ք։ Որովհետև, ինչու՞ պիտի գոնե մեկը չկանգներ՝ 7-8 մեքենաներից, գոնե մեկը, չֆայմեր՝ կանգնել։ Ուրեմն, տեղում մի շատ զորավոր հրահանգ է եղել, որին բոլորն են ենթարկվել։ Սոնայի ժամանակ էլ ասում էին մի քաղաքականացրեք, չնայած որ վարչապետի շարասյունից մեքենա էր խփել-սպանել։ Չէին քաղաքականացնում ոչ ոք, չէր ասում միտումնավոր է, ասում էին ինչի՞ չեք կանգնել օգնեք, կարող է փրկվեր։ Իրենց ասածը մեկն էր՝ վարչապետը և ոչ մի մեքենայի ղեկին չի եղել։ Էդքան բան։
Նայելով այն ժամանակվա, ու այս դեպքով արդարացումներին, ոստիկանության ափալ-թափալ հաղորդագրությանը, նույն բանն եմ մտածում․ իսկ գուցե նույն մարդը, հիմա էլ ասել է՝ ով ինձ կհայհոյի, գյուլեք թող գնա՞։ Կարող եմ, չէ՞, մտածել։
Բա էլ ինչի՞ են առաջին իսկ ժամերին ընկած մաքրում քաղաքական ենթատեքստը, իր անվան հետ կապված լինելը։ Եթե ՔՊ պատգամավորներ, այլ կուսակիցներ, իշխանական կողմից այլ գրառումներ անողներ, ու գումարած այդ բոլորին՝ ոստիկանությունը, ասում են նույնը, ուրեմն ինչոր մեկը, որը կարող է այդ բոլորին ասել ինչ անել, նրանք էլ անմիջապես՝ կնոպկայով միանան, ուրեմն ինչոր այլ կերպ է իր դերակատարումը այդ ամենում՝ իր հրամանով չեն կանգնել, իր հրամանով են կրակել, ու այն ժամանակ էլ ու հիմա էլ մի հարց են լուծում՝ մաքրում են իր անունը։ Ուրիշ ոչինչ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները