ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր Թուրքիայի չափ չի տուժել ահաբեկչությունից. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթելբերգը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ դաշինքին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտադիմումները պատմական պահ են, որից ՆԱՏՕ-ն պետք է օգտվի:
«ԵՄ-ին ադամակցությունը կուժեղացնի ոչ միայն Ֆինլանդիան եւ Շվեդիան, այլ նաեւ մեզ բոլորիս։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ կարևոր երկիր է, որը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի, Ռուսաստանի, Իրաքի եւ Սիրիայի միջևեւ։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, Շվեդիան, Ֆինլանդիան եւ ԵՄ-ն «Քրդական բանվորական կուսակցությունը» դասում են ահաբեկչական խմբավորումների շարքին։ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր այնքան չի տուժել ահաբեկչությունից, որքան Թուրքիան»,- ասել է Սթոլթենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն շատ լուրջ է վերաբերվում Թուրքիայի մտահոգությունների, անելով հնարավոր ամեն ինչ`այս իրավիճակը կարգավորելու համար։
Սթոլթենբերգ պատասխանել է նաեւ Ուկրաինայի վերաբերյալ հարցին եւ նշել, որ կշարունակի աջակցել`«առանց հակամարտության մաս լինելու»։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի զինվորներն այնտեղ ռազմական գործողությունների չեն մասնակցի:
«Մենք ուժեղացրել ենք մեր սեփական պաշտպանությունը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո գտնվող 40000 զինծառայողներով եւ ապահովում ենք դաշինքի տարածքի անվտանգությունը ցամաքում, ծովում եւ օդում։ Սա հստակ ազդանշան է Մոսկվային, որպեսզի նա թյուրըմբռնում չունենա մեր պաշտպանական պատրաստվածության հարցում»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը`հավելելով, որ պետք է պատրաստ լինեն, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտեւի ու պիտի շարունակեն աջակցությունը`ոչ միայն ռազմական, այլ նաև էներգիայի եւ պարենային ապրանքների գների աճի պատճառով։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները