ԵՊՀ-ի շատ դասախոսներ չեն գնացել երեկվա միջոցառմանը, գնացածների մի մասը լքել է դահլիճը մինչև Նիկոլ Փաշինյանի ելույթը․ Մենուա Սողոմոնյան
Երևանի պետական համալսարանը, որի գիտխորհուրդը նոյեմբերի 9-ից հետո արդարացիորեն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ով բացահայտ ասում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պիտի լինի և իր քաղաքականությամբ նախապատրաստում է այդ հանգրվանը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԵՊՀ դասախոս, «Համախմբման» անդամ Մենուա Սողոմոնյանը՝ շեշտելով, որ դա Նիկոլ Փաշինյանի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի համատեղ ջանքերով կազմակերպված PR ակցիա էր։
«Երեկ Նիկոլ Փաշինյանի և Հովհաննես Հովհաննիսյանի համատեղ ջանքերով իրականացվեց մի PR ակցիա, որի ուղերձը հետևյալն էր.
Այն Համալսարանը, որը 88-ի շարժման առաջամարտիկն էր, որի ռեկտոր Սերգեյ Համբարձումյանը այն ժամանակ խորհրդային կայսրությանն էր քննադատում բարձրաձայն ու անկաշկանդ, այն Համալսարանը, որի գիտխորհուրդը նոյեմբերի 9-ից հետո արդարացիորեն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ով բացահայտ ասում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում պիտի լինի և իր քաղաքականությամբ նախապատրաստում է այդ հանգրվանը։
Իհարկե, ԵՊՀ-ի շատ դասախոսներ չեն գնացել երեկվա միջոցառմանը, գնացածների մի մասը լքել է դահլիճը մինչև Նիկոլ Փաշինյանի ելույթը (կադրերում ուշադրություն դարձրեք թափուր նստատեղերին), դահլիճում եղել են Համալսարանի հետ կապ չունեցող շատ անձինք, Նիկոլի քաղաքական կցորդներ, ներկաների մի մասն էլ չի ծափահարել նրա ելույթի ավարտին, բայց ամեն ինչ վարպետորեն մատուցվեց հենց այնպես, ինչպես վերը նշեցի։ Վայելեք»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները