Խաղաղ բանակցությունների դեմ բողոքող հայկական ընդդիմությունը չի հասնի նպատակին. Ադրբեջանի ԱԽ քարտուղար
Հայ ժողովուրդը Փաշինյանին տվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մանդատ։ Այս մտահանգումն է հնչեցրել Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական լրատվամիջոցների հարցազրույցում, տեղեկացրել է haqqin.az-ը։
Նրա կարծիքով՝ «Վերջին շաբաթներին Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցությունը տարբեր բանավեճերին եւ սահմանազատման ու սահմանագծման բանակցություններին ցույց է տալիս, որ Երեւանում հասկանում են, որ զիջումների սահմանը սպառվել է»։
«Արհեստական պատնեշներ ստեղծող Հայաստանին այլ բան չի մնա անհիմն հավակնություններից հրաժարվելուց եւ տարածաշրջանային համագործակցությանը մասնակցել սկսելուց բացի։ Մյուս կողմից, երբ պարզ է դառնում, որ հայկական ընդդիմությունը, որը բողոքում է խաղաղության պայմանագրերի դեմ, չի հասնի իր նպատակին, նրան միացողների թիվը նվազում է։ Այդ հանրահավաքների մասնակիցների մեծ մասը բողոքում է միայն երկրի տխուր սոցիալական դրության դեմ։ Ըստ երեւույթին, հայկական հասարակությունը խաղաղության պայմանագրերի թե՛ցանկություն ունի, թե՛ աջակցում է դրանց։ Չպետք է մոռանալ, որ վերջին ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը վստահություն է հայտնել կառավարող կուսակցությանը, որը հայտարարել է, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ, ոչ թե ընդդիմությանը, որը ներկայացնում է «պատերազմի կուսակցությունը՝ ռազմական խունտան»։ Ժողովուրդը Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մանդատ է տվել, այսինքն՝ հայ ժողովուրդը հոգնել է թշնամանքից եւ կայունություն է ցանկանում»,- ասել է Ուսուբովը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները