Սուտ է, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, սա շատ նման է, որ ՀՀ-ն պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ․ Վահագն Մխոյան
Վահագն Մխոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է այսօր տիեզերք դուրս բերված հայկական արբանյակին։
«Քանի որ այս պահին արդեն «օրվա սենսացիայի» մասին ամեն ինչ պարզ է, մի փոքր ամփոփեմ։
Արբանյակը լավագույն դեպքում կարող է տրամադրել լուսանկարներ մի պիքսելի վրա 1.65մ*1.65մ разрешение-ով։
Որ պատկերացնեք, թե դա ինչ է, ստորև Չիկագոյում մի ավտոկայանատեղիի լուսանկար է, ընդ որում՝ մի փոքր ավելի լավ որակի արբանյակային լուսանկար։ Այնպես որ բոլոր այդ խոսակցությունները, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են (ո՞վ կմտածեր, որ Նիկոլը կարա ստի)։ 2020-ի սեպտեմբերին, ի դեպ, սահմանային իրավիճակը մինչև 30-40կմ խորությամբ հսկվում ու զեկուցվում էր։
Բայց կան էլ ավելի հետաքրքիր դետալներ։ Արբանյակը իսպանական Satlantis ընկերության մշակածն է (բոլոր հղումները մեկնաբանություններով), որն ուղեծիր է հանվել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։
Սակայն Exolaunch-ի Transporter-5 ծրագրի շահառու երկրների ցանկում Հայաստանը չկա։ Բայց կա Իսպանիան ու ևս 10 երկիր։ Շատ դժվար է պատկերացնել, որ Exolaunch-ը այդքան անփույթ կվերաբերվեր իր որևէ հաճախորդի ու պաշտոնական պռեսս-ռելիզում շահառու երկրների թվում կմոռանար նշել։
Իրականում սա շատ նման է, որ Հայաստանը պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ։ Դրա համար Exolaunch-ում տեղյակ չեն, որ իրենք առաջին հայկական արբանյակ են արձակում։
Էլ ավելի ուշագրավ է իսպանական, ինչպես նաև ոլորտային մամուլում հայտնված պռեսս-ռելիզը, որն ասում է, որ նախագծի ֆինանսավորումն ապահովել է Santander բանկը։ Ըստ ամենայնի խոսքը վարկ տրամադրելու մասին է։
Մարդիկ այ էս որակի նկարի համար վարկով արբանյակ են վարձել։ Նու չէ, լավ - նկարի համար չէ, այլ որ գրեն, թե «SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով հայկական արբանյակ ենք տիեզերք հանել»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները