Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում
Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը կառուցման փուլում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Իմ տեղեկությամբ՝ այն շրջանցելու է Բերձորն ու Աղավնոն։ Առայժմ վերջնական որոշում չկա այդ բնակավայրերի հայ բնակչության մասին։ Մենք պնդում ենք, որպեսզի հայ բնակչությունն ապրի այնտեղ»,- ընդգծել է օմբուդսմենը։
Նշենք, որ այժմ Բերձորում մոտ 150 մարդ կա, դպրոցը չի գործում։ Մինչեւ 2020թ. Ադրբեջանի ագրեսիան ապրում էր մոտ մեկուկես հազար մարդ։
Պատասխանելով հարցին, թե արդյո?ք Շուշիի շուրջ ինտենսիվ շինարարությունը վտանգ ներկայացնում է, Գեղամ Ստեփանյանն ասել է. «Իհարկե, վտանգ ներկայացնում է, եւ առաջին հերթին այն պատճառով, որ ադրբեջանցիները զավթել են մեր տարածքներն ու անօրինական շինարարություն են կատարում մեր տարածքում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ