Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ Ռուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցը Խաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններ ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնին Ապօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026 Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. ԹրամփԼարսը բաց է«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստան

Դատավոր Բորիս Բախշիյանի գործը փլուզվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, իսկ մինչ այդ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց դատավոր Բորիս Բախշիյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանի կալանավորումն ակնհայտ ապօրինի է, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Այժմ Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ կամ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը կալանավորման որոշումը կայացնելիս՝ որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։

Նկատենք, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ցուցմունքը փոխելուն հարկադրելու հատկանիշներով և, ըստ էության, քրեական գործը փլուզվեց։ Ընդ որում՝ դատավորի նկատմամբ քողարկված քննություն է իրականացվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու, այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, դեռևս հունվարի 11-ից արդեն քննիչի զեկուցագիր կար, որ իր պատկերացմամբ Բախշիյանի կողմից հնարավոր է հանցանք է կատարվել, ինչը ենթադրում էր, որ պետք է քրեական գործ հարուցվեր, սակայն դրա համար անհրաժեշտ էր դիմել ԲԴԽ՝ համաձայնություն ստանալու համար, ինչը չի կատարվել և փորձել են օրենքը շրջանցել, քննել են այլ քրեական գործ՝ փորձելով Բախշիյանի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, դրանից հետո մեկ այլ գործ են հարուցել՝ ցուցմունք տալուն հարկադրելու մասով, դրանով են փորձել համաձայնություն ձեռք բերել։ Այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, այն է՝ ԲԴԽ համաձայնության՝ դատավորի նկատմամբ քողարկված քննություն է իրականացվել, ինչը ենթադրում է, որ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են, գործն էլ՝ կարճման ենթակա։

Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց դատավորից՝ արդյո՞ք հնարավոր է, որ միջնորդեն՝ կարճելու գործի վարույթն ընդհանրապես, որովհետև եթե քրեական գործի հարուցումն ի սկզբանե օրինական չէ, հետապնդում իրականացվել չի կարող՝ դատավորը դրական արձագանքեց՝ նշելով, որ կմիջնորդեն։

«Հիմա նյութերին ծանոթանալու փուլում ենք, դրանից հետո , երբ կհրապարակենք այսպես կոչված նախաքննության արդյունքները, բոլորն ավելի փաստարկված կհամոզվեն այն բանում, ինչ հայտարարում էինք ԲԴԽ նիստից սկսած բոլոր պրոցեսներում»,- նշեց Բորիս Բախշիյանը։