Գործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ
Գերմանիայի խոշորագույն ավիաընկերության՝ Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ փետրվարի 12-ին չեղարկվել են օդաչուների և բորտուղեկցորդների գործադուլի պատճառով։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ընկերությունը տվյալներ չի տրամադրել չեղարկված չվերթների կամ տուժած ուղևորների թվի վերաբերյալ, սակայն նշել է, որ գործադուլը հանգեցնում է «լայնածավալ չեղարկումների»։
Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիայի գնահատականներով՝ գործադուլի պատճառով չեղարկվելու է ավելի քան 460 չվերթ, ինչը կազդի գրեթե 70,000 ուղևորի վրա։ Չեղարկված չվերթների ցանկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ուղղություններ։
Գործադուլը, որը կազմակերպվել է օդաչուների միության և բորտուղեկցորդների միության կողմից, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 12-ին մեկնարկում է Բեռլինի կինոփառատոնը, իսկ քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան զինվորականները պատրաստվում են մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին, որը սկսվելու է փետրվարի 13-ին։
Օդաչուները տարաձայնություններ ունեն Lufthansa ավիաընկերության և դրա բեռնափոխադրումների բաժնի հետ կենսաթոշակային վճարումների հարցով։
Lufthansa-ն պնդում է, որ չունի ֆինանսական կարողություններ ներկայացված պահանջները բավարարելու համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար