Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտե Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի 2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ Ռուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցը Խաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններ ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնին

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. ԹրամփԼարսը բաց է«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ
Մամուլ

Գյումրեցի տարեցները հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել․ նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ տասն օր առաջ Գյումրի երթով հասած դիմադրության շարժման մի խումբ երիտասարդների եւ Գյումրու Երեւանյան խճուղում տարեցների միջեւ վեճ ու ծեծկռտուք տեղի ունեցավ, երիտասարդները ծեծել էին նրանց, սակայն ոչ մի տվյալ այն մասին, թե ինչպես է վեճը ծագել։

Քննչական կոմիտեն ասում է․ «Մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին»։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն։ Ընդդիմադիրները միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, տարեցները սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, հավկիթներով հարվածել։ 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը կալանավորված է, մեկը, որն ազատության մեջ է, անչափահաս է՝ Հոլանդիայի քաղաքացի։ Մեղադրյալներից երեքի՝ Արսեն Մարտոյանի, Գոռ Սարգսյանի եւ Տարոն Մանուկյանի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Աբգար Պողոսյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, բայց դեռեւս հայտնի չէ՝ ում է այն մակագրվել։ Փաստաբանը նշեց, որ տարեցների եւ երիտասարդների միջեւ առերեսում դեռեւս չի եղել, սակայն իրենք նախաձեռնելու են, որ այն տեղի ունենա։

Տարեցները տուժողի կարգավիճակ ունեն, հարցաքննվել են․ «Իրենք հայտնել են, որ իրենց անդորրը խաթարվել է, հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել։ Նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, իրենց միջադեպն այլ է, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին։ Այս մասով վարույթն իրականացնող մարմնից ընդհանրապես անդրադարձ չկա։ Ըստ իրենց՝ առաջինը մեքենաներից են եղել ինչ-որ արտահայտություններ, նոր սկսել են ձվերով խփել»։

- Իսկ ձվերն իրենց մոտ որտեղի՞ց էին։

- Ասել են, որ խանութից տուն էին գնում։ Իրականում, արդեն իսկ անհերքելի է, որ հավկիթները շատ են եղել։ Մեքենան էլ են ներկայացրել, որ ձվի շատ հետքեր են եղել, բայց ընդհանրապես անդրադարձ չկա, ուշադրություն չեն դարձնում ցուցմունքներին։

- Քննիչի գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացրե՞լ եք։

- Մի քանի միջնորդություն նախատեսում ենք, բայց տակտիկական առումով չեմ ուզում հիմա հայտնել։

- Վարույթն իրականացնող մարմինը խտրականությո՞ւն է դնում կողմերի միջեւ։

- Ուրեմն, այստեղ խտրական վերաբերմունքն ակնհայտ է․ որ փուլում էլ նախաքննական գաղտնիքը վերանա, անգամ ոչ իրավաբան մարդու համար դա հասկանալի կլինի։ Բազմաթիվ ցուցմունքներով նշվում է տարեցների կողմից հայհոյանքների մասին, դրան չի անդրադառնում վարույթ իրականացնող մարմինը, էլ չեմ ասում՝ քրեական հետախուզության աշխատակիցների ցուցմունքները լցրել են գործի մեջ։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժանմունքներից մեկի պետը ցուցմունք է տվել, որ քանի որ ինքը շատ է նայում հարցազրույցներ, իսկ հարցազրույցների ժամանակ գրվում է անուն-ազգանունը, հետեւաբար, այդ տեսանյութից ճանաչեց եւ նույնականացվող տվյալները գրեց։ Հիմա տպավորություն է, որ Տարոն Մանուկյանը երբ հարցազրույց է տվել, տակը գրանցման հասցեն էլ են գրել։ Այդ տեսքստում գրում է, բայց քննիչը հարցեր էլ չի տալիս։ Ու սենց ամբողջը խախտումներով արել են։ Այսինքն՝ այնքան այսպիսի շատ բաներ կան, որ երբ ասում ենք՝ խտրական վերաբերմունք, ձեւական չենք ասում։ Նախ սկսենք նրանից, որ այս հոդվածով շատ հազվադեպ են ձերբակալում, հետո դիմում կալանավորման։

- Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները կա՞ն։

- Այս պահին փորձաքննության պատասխաններ չկան, անգամ երբ հայտարարություններ են տարածում՝ վնասվածքներ եւ այլն, անգամ դրա հիմքն էլ չկա։

- Պարոն Պողոսյան, իսկ Դուք չե՞ք կարող հաղորդում ներկայացնել, որ տուժողները վիրավորել են ցուցարարներին, առաջինն իրենք են սկսել։

- Նախ ասեմ, որ մենք կասկածի տակ ենք դնում տուժողի կարգավիճակը։ Այդպիսի միջնորդություն ենք տանելու։ Իսկ Ձեր ասածը… արդեն ցուցմունքներով կա այդ հաղորդումը, վարույթն իրականացնող մարմինը պետք է դրան անդրադարձ անի, բայց չի անում, այսինքն՝ այս ցուցմունքներից հետո պետք է լրացուցիչ հարցաքններ տուժողներին, հարցեր տար, փորձեր այդ առումով հանցագործությունը բացահայտել։ Այդ առումով անդրադարձ չկա, եթե անգամ լինի էլ, ես վստահ եմ, որ լինելու է ձեւական, բայց դա էլ չկա։ Բավականին շատ են ցուցմունքները, որ հասարակական կարգը խախտել են տարեց անձինք։

- Այս բոլոր տարեցները Գյումրիի՞ց են։

- Այո, Երեւանյան խճուղուց։ Նշում են, որ խանութից տուն էին գնում։ Ինձ թվում է՝ պետք է մի ամբողջ գյուղի Զատիկի պատրաստվեին, որ այդքան ձու խանութից գնեին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։