Որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու. քաղաքագետը՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալելու մասին
Ոստիկանի համազգեստ կրող ինչ-որ ստահակի ցուցմունքով քիչ առաջ ձերբակալել են Իգոր Խաչատուրովին։ Ասում են՝ իբր Իգորը հարվածել է ոստիկաններից մեկի դոշին, որի արդյունքում վերջինս գիտակցությունը կորցրել է։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Որևէ իրական ապացույց, որ Իգորը նման բան կարող է արած լինել, չկա։ Ու չէր էլ կարող լինել. Իգորն իմ ընկերն է ու ես շատ լավ գիտեմ նրա զուսպ, հավասարակշիռ ու կշռադատված բնավորությունը։ Ոչ ոք նրան չէր կարող հունից հանել։ Իսկ ինքը շատ լավ գիտակցում է, թե ում դեմ է պայքարում, ինչպես ու ինչի համար։
Գործ ունենք պարզ ու կեղտոտ գործ կարոցու հետ։
Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից։ Եվ ոչ միայն նա։ Խաչատուրովների ողջ ընտանիքը։ Բայց անցած այս օրերին մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե կարմիրբերետավորներն ինչ «հատուկ ջանասիրությամբ» էին ամեն տեղ հարձակվում Իգորի վրա։
Ի՞նչ ասեմ, սա է այդ ոստիկանների ընտրությունը. տղամարդ ու հայ լինելու փոխարեն նախընտրել են Նիկոլի ստրուկը դառնալ։ Թե բա հարվածել է դոշին, ուշագնաց է եղել։ Դե արի ու մի ասա՝ արա, որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու»,- գրել է նա։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները