Իրանի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Վիեննայում ընթացող բանակցությունները
Թեեւ 2015թ․ Վիեննայում միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կապը շարունակվում է Եվրամիության միջոցով, մեղավոր է Վաշինգտոնի «առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է Tasnim-ը:
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ, ներառյալ՝ իրավիճակը Եմենում, Աֆղանստանում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ Վիեննայի բանակցությունները Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ:
Խոսելով Վիեննայի բանակցություններում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ԵՄ-ի միջոցով հաղորդագրությունների փոխանակման շարունակության մասին՝ Ամիր Աբդոլլահիանը ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ առավելագույն ճնշման արշավը։
Նա «շատ մտահոգիչ» է որակել Աֆղանստանում անվտանգության եւ հումանիտար իրավիճակը եւ ընդգծել այդ երկրում ինքլյուզիվ կառավարության անհրաժեշտությունը՝ բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ։
Ամիր Աբդոլլահիանը նաեւ նշել է աֆղանստանցի փախստականների հոսքի մասին եւ պահանջել, որ ՄԱԿ-ը կատարի նրանց նկատմամբ իր պարտավորությունները։
Վերահաստատելով, որ Իրանը դեմ է ուկրաինական պատերազմին եւ անդրադառնալով Թեհրանի քաղաքական ջանքերին, նա նշել է, որ ուկրաինական ճգնաժամը չպետք է խոչընդոտի միջազգային հանրության՝ Աֆղանստանում հումանիտար աղետին ուղղված ուշադրությանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցություններում քաղաքական նախաձեռնությունների կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կշարունակվեն եւ կհանգեցնեն ցանկալի արդյունքների։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները