Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան
Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ասում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու։
Շատ զարմանալին կլիներ, որ չգային։ Առհասարակ շատ տարօրինակ կդիտվի, եթե որևէ արցախցի փողոցում տեղի ունեցող այս գործընթացը որևէ ձևով չսատարի։
Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։
Ալիևի հայտարարություններին հետևողներն արդեն գիտեն, որ առաջիկա տարիներին իրական սպառնալիք է ստեղծվելու նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերի համար։
Ավելին, 2 օր առաջ Ալիևը պարզ խոսում էր Երևանի նկատմամբ իր երկրի հավակնությունների մասին։
Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան։
Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է Հայաստանում ապրող ցանկացած մարդու գլխավերևում։
Այնպես որ պաշտպանելով Արցախն ու Սյունիքը պաշտպանում ենք ողջ Հայաստանը»,- գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...